Հայոց լեզու 10

Հայոց լեզվի թեսթ

1.Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:
1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առեջաթել
3) եղերերգ, ափէափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ե:
1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3.Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
3) հանապազոր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

4.Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ:
1) մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3) հանապազորդ, անօթևան, թախծորոր, ականջօղ
4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

5.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ո:
1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազոր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ը:
1) խոչընդոտ, աննտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթաարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

Էկալոգիա 10

Երևանյան լիճ

Երևանյան լիճը (Երևանյան ծով) արհեստական ջրամբար է, որ գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝։Կառուցվել է 1966 — 1970թթ. նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Երևի թե հիմա էլ նրանցից ոմանց կարելի է հանդիպել Արարատյան զանգվածում, ուր նրանք բնակարաններ ստացան: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը: Կառուցը նպատակ ուներ Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու: Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց: Բացի դրանից Երևանյան լիճի 95 հեկտարանոց հայելին մեծ նշանակություն պիտի ունենար շրջապատի չոր ու շոգ կլիման մեղմելու և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։

Դեռևս կառույցի սկզբին Երևանյան ծովը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝  բերված ավազ էր (ոչ այնքան լավ որակի, սակայն՝ դեղին), տեղադրված էին հովանոցներ: Ամեն ինչ արված էր, որպեսզի տարածքը իսկական լողափի նմանվեր: Հաճախ էինք գնում այնտեղ լողանալու, մթնոլորտը շատ խաղաղ էր: Ի տարբերություն այլ նմանատիպ վայրերի, Երևանյան ծովի լողափ գալիս էին նաեւ աղջիկները: Լճի մերձակայքում գտնվում էր նաեւ բայդարկայի թիավարության բազան: 
Սակայն մի քանի տարի անց պատկերը բոլորովին փոխվեց: Լիճը հայտնվեց բարձիթողի վիճակում, բացի այդ՝ մերձակա տարածքը վերածվեց «հաշիվներ պարզելու» վայրի, իսկ քաղաքում սկսվեցին լուրեր պտտվել լճից դուրս բերվող դիակների մասին: Լճի տարածքում գտնվում էր «Ծովինար» ռեստորանը, որը եւս հայտնի էր իր արագ բորբոքվող հաճախորդներով:

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:

Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:

«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց: Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:

Без рубрики

Հայոց լեզվի առաջադրանքներ

109. Բառարանների օգնությամբ գրեցեք հետևյալ բառերի տերմինային նշանակությունները:
ա) շնիկ-կենդանի, նշան
բ) պսակ-հագուստ, առարկա
գ) երակ-կենսաբանություն, բնության երևույթ
դ) շերեփ-սպասք
ե) թմբուկ-երաժշտություն
զ) մոմ-առարկա
է) բաժակ-սպասք
ը) բռունցք-կենսաբանություն, սպորտ
թ) մկնիկ-առարկա, կենդանի
ժ) ճակատ-կենսաբանություն, ռազմագիտություն
ժա) թարթիչ-կենսաբանություն, մեքենաշինություն
ժբ) եթեր-երևույթ, հեռուստատեսություն

110. Միջազգային տերմինակազմիչներով և հայերեն կամ օտար բաղադրիչներով բարդ բառեր կազմեցեք և լրացրեք հետևյալ աղյուսակը:

ավիա-ավիատոմսեր, ավիաուղի / ավիացիա
ավտո-ավտոմեքենա, ավտոտնակ/ ավտոմոբիլ
կինո-կինոթատրոն, կինոփառատոն/ կինոպարկ
մակրո-մակրոտնտեսական/ մակրոէվոլուցիա
միկրո-միկրոձեռնարկություն/ միկրոմարքեթինգ, միկրոքիմերիզմ
ռադիո-ռադիոալիք/ ռադիոլոգ

Գրականություն 10

ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ

ԵՐԴՎՅԱԼ ԿՈՒՅՍԸ (հատված) / Կինգա ԿԱԼԻ

  • Ի՞նչ անհանգստացնող հարցադրումներ է բարձրացնում հեղնակը
  • Մեծ մասով հեղինակը շեշտում է այն փաստը, որ կանանց վախի մեջ են պահում, ծեծում են և այլն: Շեշտ ում է այն, որ կանայք խոսքի և նույնիսկ տան մեջ շարժվելու իրավունք չունեն:
  • Ինչի՞ հետ համաձայն չեք
  • Համաձայն չեմ այն բանի հետ, որ կանանց պետք է ծեծել ստորացնել և այլն: Ճիշտ է ամուսինը ու կինը ունեն իրենց տեղերը, բայց դա չի նշանակում, որ պետք է մեկը մյուսի հետ վարվի ինչպես տերն ու ծառան:
  • Հայաստանո՞ւմ, որ խնդիրն է առկա
  • Հայաստանում ես ավելի շատ նկատել եմ այն փաստը, որ ամուսինները չեն թողնում իրենց կինը աշխատի: Կան նաև դեպքեր, որտեղ ամուսինները չեն ցանկանում, որ իրենց կինը տնից շատ բացակայի և այլն:
  • Հաշտվե՞լ, թե պայքարել (էսսե)…
  • Պայքարել ինձ թվում է պետք է այն բանի հետ, որ կանանց հետ ամուսինները վատ են վարվում, լինում է դեպքեր, որ ծեծում են, չեն թողնում տան մեջ ազատ նույնիսկ շարժվի, կամ որ կինը կարող է մի բանում սխալվել և այդ պահին փոքր բանից կարող են մեծ վեճ անել իրենց կնոջ հետ և այլն: Իսկ եթե անրադառնանք հաշտվելու հետ, ես կասեմ այն, որ համաձայն եմ այն բանի հետ, որ ամուսինը ինչ-որ
Հայոց լեզու 10

Հայոց լեզու. Միասին-Անջատ-Գծիկով

Փակագծերը հանելով` տրված բառերը գրեցեք գծիկով, միասին կամ առանձին:
Արևոտ առավոտ էր:
Բարկ արևը հուր-կրակ էր թափում. հրածին ցոլքերը դառնում էին ոսկեզօծ մշուշ և իջնում դաշտ ու այգու վրա:
Չորս բոլորը ամենուր գույների խաղ էր՝ դեղին-կանաչ կրակներով, խորքում՝ խոխոջուն առուների կանչ ու կարկաչը, ու արև, հուր հեր ու ազատ արև, որից պայթել բացվել էր հողը, քարը ճաքել-ճաքճքել:
Անտես-անհայտ մշուշն աննկատելիորեն մաղվում էր Արարատյան դաշտի վրա ու գնում կորչում հուռթի այգիների մեջ: Մեղմօրոր հովիկը տարուբերում էր ծառերի զմրուխտ աաղարթները: Արևազօծ այգեստաններից լսվում էին պար բռնած մեղուների միօրինակ բզզոցը, ծառից ծառ թռչող խուռներամ թռչունների ճիչ-ճռվողյունը: Նորոգված մայրուղու երկու կողմերում դեմ հանդիման շարված վեհաշուք առանձնատները՝ կառուցված կարմիր-վարդագույն տուֆից, նաոում են Սարդարապատի հուշարձան -համալիրին: Գյուղի շուրջբոլորն անծիր-անծայր այգիներ են՝ մրգերով ծանրաբեռ ծառերով, որ գլուխ գլխի տված ըմբոշխում են վաղորդյանի քնքշությամբ առլեցուն հուր-հրեղեն արևի ջերմությունը: Կիրակնօրյա այդ առավոտյան իննսուներկու տարեկան Գրիգորը, ձեռնափայտին կռթնելով, ծանր ու մեծ գնում էր դեպի Սարդարապատի բարձունքը՝ պղտոտ հայացքն ուղղած դեմ-դիմաց շարված քարեղեն արծիվներին: Տաքացնող մի հոսանք էր անցնում նրա ցամաքած երակներով, և անցած-գնացած օրերի կարոտը թրթռում էր մարող-մարմրող հիշողության ծալքերում: Գնում էր նա ծերունական դողդոջուն քայլերով և օրվա վայրկյանների հետ խառնիխուռն հուշերի կծիկն էր քանդում-հավաքում՝ սրտի խորքում զգալով վաղուց ի վեր իրեն հանգիստ չտվող մորմոքը: Նա մի պահ փակեց հոգնած աչքերը, և նրա կոպերի տակ մեկնիմեկ պարզորոշ նկարվեցին անցած-հեռացած օրերի ցայք ու ցրիվ պատկերները. հիշեց էրգրի արևոտ առավոտները, հայրենի գյուղը, իրենց գետի ծալ-ծալ կոհակները՝ լի ձկների վտառներով, ու այդ վերհուշից նրա սիրտը տակն ու վրա եղավ: Ծերունին լուռ ու մունջ ու հանդիսավոր մոտեցավ քարե արծիվներին, ջերմորեն համբուրեց քարերն ու հետ-հետ գնաց: Արծիվների թիկունքից հեռու հեռվում՝ բաց կապույտ մշուշի մեջ, երևում էր Հայկական պարը: Ծեր ալաշկերտցին մերթ ընդ մերթ նայում էր հեռավոր լեռներին, և նրա մշուշված հայացքը սահում անցնում էր լեռներն ի վեր, այնտեղ փնտրում-որոնում բարձրաթռիչ արծիվներին, բայց չգտնելով նորից գալիս դեմ էր առնում քարակերտ թռչուններին, ու կարոտից փշուր-փշուր էր լինում նրա հոգին:

English 10

English

The end of life on Earth?

It weighed about 10,000 tons, entered the atmosphere at a speed of 64,000km/h and exploded over a city with a blast of 500 kilotons. But on 15 February 2013, we were lucky. The meteorite that showered pieces of rock over Chelyabinsk, Russia, was relatively small, at only about 17 metres wide. Although many people were injured by falling glass, the damage was nothing compared to what had happened in Siberia nearly one hundred years ago. Another relatively small object (approximately 50 metres in diameter) exploded in mid-air over a forest region, flattening about 80 million trees. If it had exploded over a city such as Moscow or London, millions of people would have been killed.

By a strange coincidence, the same day that the meteorite terrified the people of Chelyabinsk, another 50m-wide asteroid passed relatively close to Earth. Scientists were expecting that visit and know that the asteroid will return to fly close by us in 2046, but the Russian meteorite earlier in the day had been too small for anyone to spot.

Most scientists agree that comets and asteroids pose the biggest natural threat to human existence. It was probably a large asteroid or comet colliding with Earth which wiped out the dinosaurs about 65 million years ago. An enormous object, 10 to 16km in diameter, struck the Yucatan region of Mexico with the force of 100 megatons. That is the equivalent of one Hiroshima bomb for every person alive on Earth today.

Many scientists, including the late Stephen Hawking, say that any comet or asteroid greater than 20km in diameter that hits Earth will result in the complete destruction of complex life, including all animals and most plants. As we have seen, even a much smaller asteroid can cause great damage.

The Earth has been kept fairly safe for the last 65 million years by good fortune and the massive gravitational field of the planet Jupiter. Our cosmic guardian, with its stable circular orbit far from the sun, sweeps up and scatters away most of the dangerous comets and asteroids which might cross Earth’s orbit. After the Chelyabinsk meteorite, scientists are now monitoring potential hazards even more carefully but, as far as they know, there is no danger in the foreseeable future.

II. Discussion

Do asteroids scare you? Why or why not?
Have you ever experienced any type of natural disaster?
I have never met an asteroid in my life. But looking at different movies or pictures, they may seem beautiful at the same time, but it feels like they pose a danger to humanity. There are many different disasters in the world, and among the natural disasters I have encountered in my life, I can say earthquake and hail. These disasters can also be dangerous, but they are not as dangerous for humanity compared to asteroids.

Գրականություն 10

Եղիշե Չարենց «Հեռացումի խոսքեր»

Եղիշե Չարենց, Հեռացումի խոսքեր

Առաջադրանքեր՝

1․ Գրի՛ր երեք բառ-ասոցացիա, որոնք առաջացան այս ստեղծագործությունը կարդալիս։
Տխրություն, կարոտ և հուսահատություն

2. Երեք նախադասություն-մտքեր գրիր, որոնք առաջացան,այս ստեղծագործությունը կարդալիս, կարդալուց հետո։
Կարծիք առաջացավ, թե նա մեկին կորցրել է, և ամբողջ ստեղծագործությունը նրան է նվիրված: Բանաստեղծության մեջ կաին տողեր, որոնք ինձ թվում է կհասկանա նրանց իրական նշանակությունը միայն նա ում, որ նվիրված է բանաստեղծությունը:

3․ Առանձնացրո՛ւ քեզ ամենատպավորած կամ մտածելու տեղ տված պատկերը։
Իմ մեջ տպավորվեց այն հատված, որտեղ նա ասում է «Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում»: Այսինքն նա ուզում է ասել, որ նրա ստեղծագործությունների մեջ կան բաններ, որոնք կհասկանա միայն այն մեկը, ով ավելի լավ գիտեր նրան կամ նրա ստեղծագործությունները:

4․ Շարադրություն՝ Ես մենակ եմ այս մեծ աշխարհում կամ՝ Մենակը։ Կարող եք առաջարկել ձեր նախընտրած թեման։
Ես մենակ եմ այս մեծ աշխարհում

Հայոց լեզու 10

Հայոց լեզու առաջադրանքներ

Գ-Կ-Ք
ա) Արշալույս-արևածագ
բ) գուշակություն-մարգարեություն
գ) ծարավ-փափագ
դ) հանցանք-հանցագործություն
ե) մուշտակ-բաճկոն
զ) նավակ-կուր
է) պաշտել-երկրպագել
ը) փական-կափարիչ
թ) ծնկել-հաղթել
ժ) հեղինակազրկել-վարկաբեկել
ժա) բարեսիրտ-մարդասեր
ժբ) նախորդ-նախկին

Դ-Տ-Թ
ա) թիկնեղ-մարմնեղ
բ) համեմատել-զուգադրել
գ) բարդ-դժվար
դ) գլխակ-գդակ
ե) ծուղակ-թակարդ
զ) խոտոր-խեղաթյուր
է) խղճալ-ծուռ
ը) թմրել-փայտանալ
թ) անթարթ-ակնապիշ
ժ) մրթմրթոց-փնթփնթոց
ժա) խռովվել-նեղանալ
ժբ) անտուն-անօթևան

Բ-Պ-Փ
ա) ըմբոստ-անհնազանդ
բ) տեսիլք-ցնորք
գ) կալանավորել-ձերբակալել
դ) խայտաբղետ-երփներանգ
ե) շտապ-հապշտապ
զ) պաչիկ-համբույր
է) երկնամուխ-երկնահուպ
ը) առևանգել-փախցնել
թ) շփանալ-հղփանալ
ժ) սողոսկել-սպրդել
ժա) զարմանալ-ապշել
ժբ) ուռկան-թարփ

Ձ-Ծ-Ց
ա) կապոց-խուրձ
բ) հեծկլտալ-լացուկոծ
գ) այտուց-վնասվածք
դ) կարոտալի-անձկալի
ե) երթևեկ-անցուդարձ
զ) արու-որձ
է) հնամենի-հինավուրց
ը) ժլատ-ընչաքաղց
թ) հյուսն-ատաղծագործ
ժ) սանձ-պախուրց
ժա) տենդ-դողէրոցք
ժբ) ընդդիմակա-դիմադարձ

Ջ-Ճ-Չ
ա) ձեռնածու-աճպարար
բ) համառ-անզիջում
գ) կույտ-շեղջ
դ) ապաշխարել-զղջալ
ե) կրճատել-կճպել
զ) անդրանիկ-առաջնեկ
է) ամուլ-ստերջ
ը) ակնախոռոչ-ակնակապիճ
թ) ունայն-փուչ
ժ) սեթևեթանք-պչրանք
ժա) խոճկոր-գոճի
ժբ) խառնիխուռն-խառնիճաղանջ

Ժ-Շ
ա) բոթաբեր-գույժ
բ) ընդհարվել-շփնալ
գ) մեղեդի-երաժշտություն
դ) թագուհի-դշխուհի
ե) դաժան-դժնդակ
զ) սպասուհի-նաժիշտ
է) ուժգին-հուժկու
ը) սակավապետ-ժուժկալ
թ) ստույգ-ճշգրիտ

Զ-Ս
ա) այգեպան-այգեգործ
բ) խայտաբղետ-նախշուն
գ) փողկապ-վզկապ
դ) աստիճանաբար-հետզհետե
ե) պատառոտել-ճղճղել
զ) մարմնակրթություն-մարմնամարզություն
է) երկնահուպ-բարձր
ը) ալեկոծ-խռովված
թ) սիրավառ-սիրատենչ

Ղ-Խ
ա) ապականել-կեղտոտել
բ) ծաղրածու-կատակարար
գ) սեգ-հպարտ
դ) գեհեն-դժոխք
ե) խեղաթյուրել-աղավաղել
զ) ավարտ-վերջ
է) ուսապարկ-պայուսակ
ը) ընչացք-բեղ
թ) ձանձրալի-տաղտկալի
ժ) գանահարել-հարվածել
ժա) երդմնազանց-ոխտադրուժ
ժբ) փայտանյութ-փայտեղեն

Ն-Մ
ա) գոռոզամիտ-մեծամիտ
բ) անզարդ-անշուք
գ) վայելել-ճաշակել
դ) բաժակ-ըմպանակ
ե) մեղադրյալ-հանցագործ
զ) թափթփված-անուշադիր
է) մաքուր-հստակ
ը) սուրհանդակ-բանբեր
թ)


Էկալոգիա 10

Ախուրյան գետ

Աշխատանքը արված է Ծատուրյան Լևոնի հետ

Ակունք՝ Արփի լճից-Ղուկասյանի սարահաթ
Գետաբերան՝ Թափվում է Արաքս գետը, Բագարան գյուղի մոտ 

Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի փոքր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

«Մուսահա» ՍՊԸ-ն նախատեսում է Շիրակի մարզում` Ամասիա գյուղի մոտակայքում, Ախուրյան գետի ձախ ափին, կառուցել «Ախուրյան» փոքր ՀԷԿ-2-ը: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: 

Ըստ ՇՄԱԳ հայտի՝ ՓՀԷԿ-ը կունենա 1418 մ երկարությամբ երկճյուղ մետաղական դերիվացիոն խողովոկաշար: Դերիվացիայի թողունակությունը կկազմի 8 խմ/վրկ: ՓՀԷԿ-ի շենքը վերգետնյա տիպի է, որտեղ նախատեսվում է տեղադրել երեք հիդրոագրեգատ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի 2180 կվտ, միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը՝ 13,86 միլիոն կվտ/ժ: Նախագծվող ՓՀԷԿ-ը պետք է օգտագործվի Ախուրյան գետի 1767.40 մ և 1731 մ նիշերի միջև եղած հիդրոէներգետիկ պաշարները: ՓՀԷԿ-ի պատվարային ջրընդունիչը բաղկացած կլինի բետոնային ջրաթափային պատվարից, ձկնուղուց, լվացման սրահներից և ջրընդունիչից: 

Նշենք, որ Ախուրյան գետի վրա արդեն իսկ կառուցված է 5 ՓՀԷԿ` «Ջրաձոր», «Հեղնաջուր», «Մարմարաշեն», «Փարոս» և «Ամասիա»: Վերջերս որոշ ՓՀԷԿ-երի կողմից Ախուրյան գետավազանում ջրի ոչ հավասարաչափ բաշխման հետևանքով շահերի բախման խնդիր էր ի հայտ եկել: ՀՀ Դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Ախուրյանի գետավազանում գործող մի շարք ՓՀԷԿ-երի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ՓՀԷԿ-երի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյանի գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով այլ ՓՀԷԿ-եր չեն կարողացել շահագործվել`կրելով էական վնասներ:  

Հետազոտական աշխատանք 2023-24

Հետազոտական աշխատանք 2023-24

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր

Հետազոտական աշխատանք 
Թեմա՝ Գիտաֆանտաստիկ ժանր

Սովորող ՝ Սամվել Շահվերդյան

Դասարան՝ 10-րդ դասարան

Ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան

Ներածություն
Գիտաֆանտաստիկը դա գրականության, ֆիլմերի, արվեստի և այլ մի ժանր է, որը տարբերվում է ֆանտաստիկ այլ ժանրերից նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումներից: Այլ կերպ ասած՝ տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ժանրերին: Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆրենսիս Բեկոնը: Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության հետ: Այդ շրջանում գիտության և տեխնոլոգիաների աճը արագ էր, որոից հետևում էր նոր մտքեր, որոնք իրենց հերթին սկիզբ տվեցին այս ժանրին: Ինձ այս ժանրը հետաքրքրել է նրանով, որ այստեղ պատմում է մարդու մտացած ենթադրությունների մասին և, թե նրանք ինչքանով են համապատասխանում իրականության հետ: Այս թեմայի վերաբերյալ ես որոշել եմ կատարել հետազոտություն, և ցույց տալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ժանրը և մարդիկ ինչ պատկերացումներ են ունեցել:

Գիտաֆանտաստիկ ժանրի հայտնի գրողներից են՝
Ժյուլ Վեռն, Ստանիսլավ Լեմ, Այզեկ Ազումով, Ֆրենսիս Բեկոնը, Ռոբերտ Շեքլի և այլն:

Ֆրենսիս Բեկոնը
Ժանրի հիմանադիրը Ֆրենսիս Բեկոնը եղել է իրավաբան, հետագայում քաղաքականության մեջ եղել է պատգամավոր և եղել է մեծ մասով գրող: Ընդհանուր առմամբ նրա համար գիտությունը եղել է ամենակարևոր բանը, որին նա ամենաշատը ուշադրություն դարձնելով աշխատանքներ է կատարել և գրել և իր ամեն ոլորտներում կարևորագույնը համարել: Եվ նա հասկանալով, որ գիտությունը ամեն բանի եկամուտն է նա արտահայտեց այն իր հայտնի աֆորիզմով ՝ «Գիտությունը ուժ է»: Եվ նաև նշեմ, որ Բեկոնը իր կրոնով եղել է ուղափառ: Այնուամենայնիվ, շատ գրողներ են եղել գիտության վրա։ Դրանք վերլուծելուց հետո Բեկոնը եկավ այն եզրակացության, որ Աստված չի արգելում բնության ճանաչողությունը։ Ընդհակառակը, նա մարդուն տվեց միտք, որով նա հնարավորություն ունի իմանալ տիեզերքի մասին գիտելիքները։ Մարդիկ պետք է միայն հասկանան, որ գոյություն ունեն երկու տեսակի գիտելիքներ.

1) լավի և չարի իմացություն,

2) Աստծո կողմից ստեղծված իրերի իմացություն։

Բարու և չարի մասին իմացությունն արգելված է մարդկանց համար։ Աստված նրանց տալիս է Աստվածաշնչի միջոցով։ Բայց մարդը, ընդհակառակը, իր մտքի օգնությամբ պետք է ճանաչի ստեղծված իրերը։ Այսպիսով, գիտությունը պետք է արժանի տեղ զբաղեցնի «մարդու թագավորությունում»։ Գիտության նպատակն է բարձրացնել մարդկանց ուժն ու ուժը, նրանց հարուստ և արժանապատիվ կյանք ապահովել։
Մեջբերելով գիտության անմխիթար վիճակը ՝ Բեկոնը ասաց, որ մինչ այժմ հայտնագործությունները կատարվել են պատահականորեն, ոչ թե մեթոդականորեն։ Շատ ավելին կլիներ, եթե հետազոտողները զինված լինեին ճիշտ մեթոդով։ Մեթոդը ճանապարհն է, հետազոտության հիմնական միջոցը։


Մտքի բուրմունքը։ Ռոբերտ Շեքլի
Պատմվածքը պատմում է մի տիեզերագնաց փոստատարի մասին, ում անունը Քլիվի է, ով փոստը հասցնելուց տիեզերանավի հետ լուրջ խնդիրներ է ունենում և փոստապետի հետ խոսելուց հետո որոշվում է, որպեսզի նա իջնի մոտակա մթնոլորտային մոլորակը, և սպասի մինջև նրա հետևից օգնություն գա: Նա իջեցրեց նավը, բայց հենց քիչ էր մնում, որպեսզի վայրեջք կատարի, նավը լիովին անջատվեց և ընկավ գետնին: Քլիվին ուշագնաց չեղավ, և կապտուկներ ստանալով արագ դուրս եկավ նավից և միգանի ոտնաչափ հեռու գնաց և այդ պահին նավը պայթեց և Քվիլիի ուշքը գնաց: Նա տեսավ ինչ-որ երազանման մի բան, որտեղ նա իբրև դուրս է եկել իր մարմնից և հանգիստ սավառնում է օդում, նա տեսավ կանաչ գույնի մի սկյուռանման կենդանի, որը չուներ աչքեր և ականջներ միգիչ հեռու տեսավ գայլի նման մի կենդանու, որը նույնպես կանաչեր և չուներ ականջներ և աչքեր: Սկյուռը և գայլը այդքանել հեռու չէին իրարից և գայլը սկսեց միանգամից մոտենալ սկյուռին, հենց քիչ էր մնացել, որ նա հասներ սկյուռին նա գլուխը թափ տվեց և թվաց, թե կորցրել է սկյուռի հոտը և միանգամից նա գլուխը բարձրեցրեց և սկսեց ուրիշ կողմ գնալ, հետո նորից շրջվեց և միանգամից հասկանալով սկյուռի տեղը արագ վազեց ու կերավ նրան և նա հենց մտածեց, թե գայլը ինչպիսի ատամներ ունի սուր նա շրջվեց և սկսեց մոտենալ Քվիլիին: Երբ գայլը արդեն նրա դեմքի մոտ էր նրա ուշքը գնաց ևերբ նա արդնացավ նա տեսավ, որ արդեն երեկոյ էր և արևը մայր էր մտնում: Նա տեսավ սկյուռի գլուխը և պոչը և հասկացավ, որ այդ մանենը երազ չէր ևգայլը իրականում կար: Նա ցանկացավ հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ կատարվում և ինչպես ողղջ մնա այստեղ մինջև նրա հետևից կգա փրկող նավը: Նա հետո տեսավ մի հովազ, ու միանգամից որոշեց թաքնվել և տեսավ, որ նա չի մոտենում, բայց հենց իր մտքում անցավ հովազ բառը նա սկսեց վազելով մոտենալ նրան և նա հասկացավ, թե իրականում ինչն է պատճառը, որ գայլը արագ չկարողացավ գնի սկյուռի տեղը: Դա «Տելեպատիան է»: Այդպես նա չկարողացավ գտնի սկյուռին, որովհետև սկյոռի մտքում վախի պատճառով մտքերը մի պահ այսպես ասած անջատվել էին: Քվիլին արագ հասկանալով դա, արագ փորձեց մտքերը փոխել և դա ստիպեց հովազին շփոթվել: Քվիլին մտածել է իբրև նա էգ հովազ է, և այդպես հովազը չհարձակվեց նրա վրա: Եվ նա պարկեց և որոշեց քնի չփորձելով չմտածել իրեն վնաս տվող, որեվիցե բանի մասին: Առավոտ նա արթնացավ և հայտնաբերեց, որ նա դեռ ողջ է և հովազը չկար: Նա որոշեց գնալ իր ընկած նավի մոտ և վերցրեց մի մետաղի ձող: Նրա մտածում էր, որ ամեն մի կենդանի էակ ունի իր յուրահատուկ մտքի բուրմունքը, որը որը ստիպում է նրանց տարբերել իրարից: Ինչ-որ ժամանակ հետո մի չորս գայլ երևացին: Ու արդեն սկսեցին հարձակվել նրա վրա, բայց իր մոտի ձողի շնորհիվ նա պաշտպանվում էր և գայլերը սկսեց ավելի զգույշ լինեն: Հետո նա մտածեց, իբրև նա հովազ է և գայլերը սկսեցին զգույշ լինեն իրենից: Բայց հետո նրանք շրջանցելով նրան ցանկացան հասնել Քվիլիի վրա, բայց չստացվեց: Նա շրջվեց և սկսեց վազել, հետո նրա մտքով անցավ, որպեսզի պատկերացնի տիեզերքը և, թե նա ինչպես է թռչում և դա ստիպեց գայլերին շփոթվել և նա հեռացավ այդտեղից: Հաջորդ օրը նա արթնացավ ջարդտված ու շատ հոգնած և մտածում էր, թե այս անգամ ինչպես պաշտպանվել: Նա ձևացրել է իբրև նա դիակ է, ինչ-որ ժամանակ հետո, թե նա իբրև ծառ է և այդպես տարբեր ձևերով: Եվ մի պահ նրա վրա հասնում էին կենդանիները և նա բարձացնելով իր ձողը նրա մտքով անցավ իբրև դա հրացան է կամ ջահ կամ մի ուիշ բան: Եվ նրա մտքին եկավ, որ կրակը կարող է նրանց հաղթել և պատկերացրեց մի մեծ կրակ, որը խոտը վառելով ուժեղանում էր գնալով և այդպես բոլոր կենդանիները փախան: Միգանի քայլ արեց և ոտքը միամիտ դրեց մի փոքր առվակի մեջ և այդպես միգանի կաթիլ ջուրը շատանալով սկսեց հանգցնել նրան և այդպես նա հանգեց և նրա ուշքը գնաց: Եվ նա արթնացավ և տեսավ, որ նավի մեջ է, նրան փրկել էին: Նրան բացատրեցին, որ հրդեհը տեսել էին և այդպես շարունակ: Նա հասկացավ, որ ինչ նա տեսնում էր դա իրականում չէր եղել դա բոլորի մտքի մեջ էր եղել և նա հասկացավ այն, որ նա արդեն ուժեղ տելեպատե:

Պատմվածքի հիմնական իմաստը
Պատմվածքի հիմնական ասելիքը ինձ թվում է այն է

Ռոբերտ Շեքլի ,,Այն, ինչ չարժե ոչինչ,,։
Պատմվածքը սկսում է նրանից, որ ցույց են տալիս գլխավոր հերոսի ավիրված տունը, որտեղ նա պարկած երկինքներ նայում: Միամիտ նրաաչքին ընկավ ինչ-որ կարմիր գույնի առարկա