Հաշվետվություններ, Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես այս ճանբարին մասնակցել եմ միայն երեք օր, որովհետև առողջական խնդիրների պատճառով ես չկարողացա մասնակցել ամբողջ ճամբարին: Այդ երեք օրում ես մասնակցել եմ մեր հետագա աշխատանքների քննարկմանը, և խաղացել եմ տարբեր տեսակի հետաքրքիր խաղեր: Ես այս ճամբարի ընդացքում ծանոթացել եմ նոր մարդկանց հետ և նրանց հետ ճամբարի ընդացքում ունեցել եմ հետաքրքիր և ուրախ պահեր: Ես մասնակցել եմ քոլեջից եկած ուսանողների դասին, որոնք մեզ պատմում էին օնլայն քարտեզների մասին որոնք մեզ պետք կգան ճամփորդելիս, և նաև ուրիշ ուսանողների հետ մենք կատարել ենք քիմիական և ֆիզիկական փորձեր: Մեր ջոկատը նաև կազմակերպել էր ինտելեկտուլ խաղի մրցույթ, որին մենք հրավիրել ենք ընկեր Աննայի և ընկեր Գայանեյի ջոկատներին: Իսկ մեր ճամբարի վերջին օրին մենք գնացել ենք Գազպրոմ Արմենիա սահադաշտը: Այնտեղ ես անցկացրել եմ ուրախ և շատ հետաքրքիր ժամանակ: Որից հետո մենք վերադարձել ենք դպրոց և մասնակցել ենք ճամբարի վերջին մեդիաուրբաթին, որը նվիրված էր նաև բանակի օրվա տոնին Հունվարի 28-ին: Եվ այսքանով ես ունեցել եմ շատ հետաքրքիր և ուրախ ճամբար:

Ձմեռային ճամբար 2023

Ճամբարյան վերջին օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարի վերջին օրն էր: Առավոտյան մենք հավաքվեցինք ‹‹Սուրբ Երրորդություն›› եկեղեցու բակում ժամերգությանը մասնակցելու համար։ Ժամերգությանը մասնակցելուց հետո մեր ջոկատը քայլելով եկավ դպրոց և քննարկեցինք մեր օրվա անելիքները։ Երկրորդ ժամին մենք մի փոքր զվարճացանք, խաղացինք մեր վերջին խաղերը։ Ժամը 12:30 մեր ջոկատը հավաքվեց ավտոբուսի մոտ և մենք գնացինք Գազպրոմ Արմենիա սահադաշտ ոչ բոլորը գիտեին սահել, սակայն մեզ հետ էին մեր մարզիչները և սովորեցրին երեխաներին։ Մենք սահեցինք մեկ ժամ և այդ մի ժամը շատ հետաքրքիր և զվարճալի անցավ։ Այս ամենից հետո մենք վերադարձանք դպրոց մասնակցելու մեդիաուրբաթին, որը նվիրված էր բանակի տոնին Հունվարի 28-ին։ Պարում էին ռազմական պարեր, ցուցադրում ռազմական վարժություններ։ Եվ այս ամենից հետո մենք բոլորս իրար հրաժեշտ տվեցինք և այս ամենով ավարտվեց մեր հետաքրքիր և ուրախ ճամբարը:

Ձմեռային ճամբար 2023

Ճամբարյան տասնչորսերերորդ օրվա ամփոփում

Այսօր մեր ձմեռային ճամբարի 14-րդ օրն էր։ Այս օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Ընդհանուր պարապմունքից հետո մեզ այցելեցին մեր քոլեջի ուսանողները և նրանք անցկացրեցին քարտեզագրության ժամ, որում մեզ ծանոթացնում էին տարբեր ծրագրերի, որոնք ճամփորդելիս մեզ պետք կգան։ Հաջորդ ժամին կրկին քոլեջից եկան ուսանողներ և մենք կատարեցինք քիմիական և ֆիզիկական փորձեր։ Իսկ ժամը 13։00-ին մեր ջոկատը կազմակերպեց ինտելեկտուալ մրցույթ, որին մասնակցեցին ընկեր Աննայի և ընկեր Գայանեի ջոկատի երեխաները։

Ձմեռային ճամբար 2023

Ճամբարյան առաջին օրվա ամփոփում

Ճամբարի առաջին օրվա համար շատ աշխատանք չկար կատարելու, մենք ծանոթացել ենք ջոկատի մյուս անդամների հետ և քննարկել ենք մեր հետագա աշխատանքները։ Առավոտյան ժամը 9:00-9:20 մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, որից հետո մենք գնացինք մեր դասասենյակ, որտեղ ծանոթացանք ջոկատի նախագծերին։ Մենք որոշում էինք, թե որտեղ ենք ճամփորդելու ճամբարի ընդացքում, ինչպիսի խոհանոցային աշխատանքներ ենք կատարելու և նաև քննարկեցինք դիջիթեք 2023-ի մասնակցությունը։