ճանփորթություն

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Մենք այսօր գնացել էինք Հրազդանի կիրճ: Մենք դուրս եկանք 9:30 և գնացինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի և այնտեղից մենք սկսեցինք մեր քայլքը: Մենք Հրազդան գետի աջ կողքով գնում էինք և տեսնում էինք շատ գեղեցիկ վայրեր, բայց տեսնում էինք, որ այդտեղ շատ աղտոտված էր, և մենք նկարեցինք միքանիվայրեր, որպեսզի հետո նրանց վրա էսքիզներ անենք: Գնալուց մենք նկատեցինք, որ գետը այդքան էլ մաքուր չէր: Մենք շարունակեցինք ճանապարհը և ճանապարհի կեսին տեսանք գնացքի ռելսեր: Մենք նրա ճանապարհով գնացինք և հասանք Մանկական երկաթուղի: Մենք Մանկական երկաթուղիից շարունակեցինք ճանապարհը և ճանապարհին տեսանք կիսակառույց շենքեր շատ աղտոտված տարացքներ: Մենք ուղևորվեցինք դեպի Թումոյի այգի: Մենք այնտեղ խաղացինք հանգստացանք և գնացինք դպրոց: Այս ճամփորդության իմաստը այն էր, որ այդ տարածքները մաքրենք գեղեցկացնէնք  և նոր հետաքրքիր առաջարկներ անենք: