Հաշվետվություններ, Ձմեռային ճամբար 2023

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես այս ճանբարին մասնակցել եմ միայն երեք օր, որովհետև առողջական խնդիրների պատճառով ես չկարողացա մասնակցել ամբողջ ճամբարին: Այդ երեք օրում ես մասնակցել եմ մեր հետագա աշխատանքների քննարկմանը, և խաղացել եմ տարբեր տեսակի հետաքրքիր խաղեր: Ես այս ճամբարի ընդացքում ծանոթացել եմ նոր մարդկանց հետ և նրանց հետ ճամբարի ընդացքում ունեցել եմ հետաքրքիր և ուրախ պահեր: Ես մասնակցել եմ քոլեջից եկած ուսանողների դասին, որոնք մեզ պատմում էին օնլայն քարտեզների մասին որոնք մեզ պետք կգան ճամփորդելիս, և նաև ուրիշ ուսանողների հետ մենք կատարել ենք քիմիական և ֆիզիկական փորձեր: Մեր ջոկատը նաև կազմակերպել էր ինտելեկտուլ խաղի մրցույթ, որին մենք հրավիրել ենք ընկեր Աննայի և ընկեր Գայանեյի ջոկատներին: Իսկ մեր ճամբարի վերջին օրին մենք գնացել ենք Գազպրոմ Արմենիա սահադաշտը: Այնտեղ ես անցկացրել եմ ուրախ և շատ հետաքրքիր ժամանակ: Որից հետո մենք վերադարձել ենք դպրոց և մասնակցել ենք ճամբարի վերջին մեդիաուրբաթին, որը նվիրված էր նաև բանակի օրվա տոնին Հունվարի 28-ին: Եվ այսքանով ես ունեցել եմ շատ հետաքրքիր և ուրախ ճամբար:

Հաշվետվություններ

9-րդ դասարանի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մեզ համար այդքանել հեշտ չէր: Մենք այս ուսումնական շրջանում նոր առարկաններ սկսեցինք անցնել և նոր ուսուցիչների հետ ենք ծանոթացել: Մեզ համար այդքանել հեշտ չէր հարմարվել ավագ դպրոցին, բայց մենք կարողացանք: Ինձ համար այս կիսամյակը շատ հետաքրքիր էր և ուսումնական: Ես այս կիսամյակում կատարել եմ տարբեր առարկաներից տարբեր տեսակի և հետաքրքիր առաջադրանքներ որոնք դուք կարող եք տեսնել իմ բլոգում տրված հղումներով`
Հայոց լեզու 9
Գրականություն 9
Մաթեմատիկա 9
English 9
Русский язык 9
Պատմություն 9
Իրավունք
Քիմիա 9
Ֆիզիկա 9
Աշխարհագրություն 9
Կենսաբանություն 9
Թարգմանական նախագիծ

Հաշվետվություններ

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
    Ունեմ
  • ուսումնական  հաստատությունը
    Ունեմ
  • դասարանը
    Ունեմ

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
    Ունեմ
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
    Ունեմ
  • հղում դասավանդողների բլոգներին
    Ունեմ
  • հղում դասընկերների բլոգներին
    Ունեմ

Բլոգավարություն

  • ունի արխիվ
    Ունեմ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ
    Ունեմ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
    Ունեմ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
    Ունեմ
  3. Ընտրությամբ գործունեությունը
    Ունեմ
  4. Լրացուցիչ կրթությունը
    Ունեմ
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
    Ունեմ
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
    Ունեմ
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)
    Ունեմ
Հաշվետվություններ

Հաշվետվություն Մարտի 30-ից Ապրիլի 3-ը

  1. Քո օրվա սկիզբը
    Ես առավոտյան արթնանում եմ նախաճաշում եմ և անցնում եմ դասերի:

  2. Նախագծեր
    Մասնակցել եմ նախագծերի:

  3. Ընտանեկան նախագծեր
    Մասնակցել եմ ընտանեկան նախագծերի:

  4. Օրը ընտանիքի հետ
    Անցնում է հաճելի, ուրախ և զվարճալի:

  5. Լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը:
    Չեմ իրականացնում:

  6. Ինքնակրթություն
    Կարդում եմ «Հարրի Փոթթեր և փիլիսոփայական քարը» գիրքը:

  7. Մարզական ժամ
    Մարզվում եմ առավոտյան:

  8. Օրվա ազատ ժամանակը
    Եղբորս հետ խաղում եմ:

  9.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
    Իրենց ընտանիքի հետ խաղան սեղանի խաղեր: