Իրավունք

Դատական համակարգը Հայաստանում

Հարցեր՝

  • Ով է դատավորը
  • Դատավոր է այն անձը, ով Սահմանադրությամբ սահմանված կարգով օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ և իր պաշտոնեական պարտավորություններն իրականացնում է մշտական հիմունքներով: Բոլոր դատավորներն ունեն միասնական կարգավիճակ և միմյանցից տարբերվում են իրենց լիազորություններով և իրավասությամբ:
  • Դատավորը կարող է զբաղվել քաղաքականությամբ
    Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը կամ ցանկացած այլ ձևով զբաղվել քաղաքական գործունեությամբ:
  • Դատավորը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ
    Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առևտրային կազմակերպությունում, եթե՝
    1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, և
    2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:
  • Դատական իշխանությունները արդյոք ինքնուրույն են
    Դատարաններն գործում են առանց ինչ-որ ենթակայության, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա։ Դատարանների կայացրած որոշումները անքակտելի են և չունեն ինչ-որ մեկի հաստատման կարիքը։ Դատարանի որոշումը, որն օրինական ուժի մեջ է, կատարումն պարտադիր է բոլորի համար։
  • Նշել օրենքի էական խախտում, որը կարող է թույլ տալ դատարանը և առաջարկեք ելք վերջինիս համար

Ընթացք՝

Ուսումնասիրել ՝

Սահմանադրական դատարանը

Ընդհանուր իրավասության դատարանը

  • Առաջին ատյանի
  • Վերաքննիչ
  • Վճռաբեկ դատարանները

Հարցեր՝

  • Որն է բարձրագույն դատական ատյանը
  • Ովքեր են Երդվյալ ատենակալները

Իրավունք

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Առաջադրանք մարտ ամսվա համար

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 9

1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ոք ունի ազատության իրավունք և նրան ոչ ոք չի կարող ենթարկել ձերբակալման կամ նրան պահել կալանքի տակ։

2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ձերբակալման ենթարկվող անձ, պետք է պարտադիր ունենա հստակ ձերբակալման պատճառ և պետք է պարտադրի նշվի այն օրենքները, որոնք նա խախտել է։

3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:
Այս կետում խոսվում է, որ ցանկացած ձերբակալված կամ կալանավորված անձին, պետք է արագ կերպով հասցնել, այն մարդու մոտ ով պետք է կայացնի վերջնական որոշումը։ Իսկ վերջնական դատավճիռն պետք է կայացվի հստակ երաշխիքների վրա։

4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:
Այս կետում խոսվում է, որ յուրաքանչյուր ձերբակալված անձի գործը քննվում է դատարանի կողմից, վերջնական որոշումը դատարանինն է, կալանավորել, թե ազատել այդ անձին։

5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման։
Այս կետում խոսվում է, որ եթե անձը կալանավորված կամ ձերբակալված է անօրինական ձևով, ուրեմն դատարանի որոշմամբ արդարացնում են, վերականգնում նրա իրավունքները, անգամ փոխհատուցում տրված վնասի դիմաց։

Իրավունք

Աշխատանքային օրենքներ, որոնք կան այլ երկրներում, բայց չկան Հայաստանում

Օրենք 1․ Նոր Զելանդիայում, եթե աշխատանքային վայր աշխատողը ներկայանա որևէ զվարճալի գլխարկով, ապա գործատուն իրավունք կունենա զրկել նրանց իրենց աշխատավարձի 10%-ից, քանի որ դա համարվում է դրեսս-կոդի խախտում։

Օրենք 2․ Անգլիայում ծաղրածուին չի կարելի անվանել «ծաղրածու», քանի որ դա վիրավորանք է համարվում:

Օրենք 3․ Ճապոնիայում աշխատողները ամսվա ընթացքում մեկ երկուշաբթի կարող են չգնալ աշխատանքի, որպեսզի քնեն։ Այս օրենքը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայում շատ հաճախ մարդիկ բավականաչափ չեն հասցնում քնեն։

Իրավունք

Աշխատանքնային օրենսդրությունը և դրանով կարգավորող հարաբերությունները

Հարցեր՝

  • Ո՞րն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Պարտադիր աշխատանքը, այն է, որ անձը պարտադիր աշխատում է, քանի որ ունի կնքված պայմանագիր, իսկ հարկադիր աշխատանքը, այն է, որ անձը աշխատում է ստիպված։
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    Կան շատ նախադրյալներ, բայց ընդհանուր պայմանագրի նախադրյալները որոշում է տվյալ գործատուն։
  • Աշխատանքային փորձաշրջան ո՞ր դեպքում է սահմանվում
    Աշխատանքնային փորձաշրջանը սահմանվում է, որ գործատուն ստուգի իր աշխատողի ընդունակությունները։
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի
    Առաջին հերթին գործատուն պետք է պահանջի՝ անձը հաստատող փաստաթուղթ, կրթության որակավորման մասին վկայական և վկայական առողջական վիճակի մասին։ Իսկ եթե աշխատողը անչափահաս է պետք է ծնողի՝ որդեգրողի կամ հոգեբարձուի գրավոր համաձայնությունը։
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
    Ըստ հոդված 22-ի ՝ ԱՊ կնքելիս կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան հանձնարարվող աշխատանքի համար բանվորի կամ ծառայողի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Փորձաշրջանի պայմանները պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման հրամանում: Փորձաշրջանի ընթացքում բանվորների ու ծառայողների վրա լիովին տարածվում է աշխատանքային օրենսդրությունը: Փորձաշրջանի ժամկետը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ: Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս, տեղապահման (բրոնյայի) հաշվին հայրենական պատերազմի հաշմանդամներին աշխատանքի ուղարկելիս: Փորձաշրջան չի սահմանվում նաև այլ վայր ուղարկելու համար աշխատանքի ընդունելիս և այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն աշխատանքի փոխադրելիս:

    Ըստ հոդված 23-ի ՝ փորձաշրջանի տևողությունը, ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված, չի կարող ավելի լինել երեք ամսից, իսկ առանձին դեպքերում, համապատասխան արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելովվեց ամսից: Փորձաշրջանի տևողության մեջ չեն մտցվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանը և մյուս ժամանակաշրջանները, երբ աշխատողը աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:

    Ըստ հոդված 24-ի՝ եթե փորձաշրջանի ժամկետն անցել է, իսկ բանվորը կամ ծառայողը շարունակում է աշխատանքը, նա համարվում է փորձաշրջանն անցկացրած, և աշխատանքային պայմանագրի հետագա դադարեցում թույլատրվում է միայն ընդհանուր հիմունքներով: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատողին ազատում է աշխատանքից առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելու և առանց արձակման նպաստ վճարելու: Բանվորը կամ ծառայողը իրավունք ունի աշխատանքից նման ազատումը բողոքարկել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, իսկ համապատասխան դեպքերում վերադաս մարմնին:
  • Աշխատանքային արձակուրդ
    Կան աշխատանքային արձակուրդի 4 տեսակներ՝ մայրության, հայրության, վարձատրվող և չվարձատրվող։
    Մայրության՝ Տևողությունը 1․5-2 տարի, բայց ընթացքում նա վարձատրվում է։
    Հայրության՝ Տևողությունը 30 օրվա մեջ 1 շաբաթ։
    Վարձատրվող՝ Տևողությունը 24-34 օր, այդ օրերի ընթացքում նա վարձատրվում է գործատուի կողմից։
    Չվարձատրվող՝ Տևողությունը կրկին 24-34 օր, բայց այս դեպքում չի վարձատրվում գործատուի կողմից։
  • Աշխատանքից ազատում
    Աշխատանքից ազատման համար պետք է լուծվի գործատուի և աշխատողի միջև կնքված պայմանագիրը։ Պայմանագիրը լուծվում է տարբեր ձևերով։ Օրինակ, եթե աշխատողը ունի առողջական խնդիր նա կարող է լուծել պայմանագիրը և դուրս գալ աշխատանքից։ Բայց, եթե չկա, ինչ-որ խնդիր նա պետք է 30 օր շուտ տեղեկացնի գործատուին, որպեսզի նա հասցնի գտնել նրան փոխարինող։
Իրավունք

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
    Հասարակական կազմակերպությունը կամ կազմակերպությունը դա հասարակության օգնող տարբեր ծառայություններ են, որոնք օգնում են հաշվի չառնելով քո կրոնը, արտասահմանցի լինելը կամ գրանցում չունենալը:
  • Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Իրավունք

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
  • Շեղատաժով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Աշխատողի իրավունքները՝
1.Աշխատողը իրավունք ունի պատժել երեխայի, եթե նա խանգարում է դասի պրոցեսին:
2.Աշխատողը իրավունք ունի ստանալ իր հանդեպ լավ վերաբերմունք, թե դա փոխադարձ է:

Պարտավոր է
1.Աշխատողը պարտավոր է անցկացնել իր դասը բարձր մակարդակով, որպեսզի երախան հասկանա դասը:
2.Աշխատողը պարտավոր է հարգել երեխայի իրավունքները և չվոտնահարել այն:
3.Աշխատողը պարտավոր է սովորեցնել երեխային ճիշտ ձևով և համապատասխան գիտելիքներով, որից հետո պարտադրել նույնը:
4.Աշխատողը պարտավոր է բացատրել երեխային իր դասը, եթե երեխան խնդիրներ է ունենում այդ դասի շուրջ:
5.Աշխատողը պարտավոր է հասկանալ երեխայի հոգեվիճակը և եթե պետք է օգնել նրան դասից դուրս:

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

Իրավունք

Գնահատում: Իրավունք և իրավագիտություն հոկտեմբեր

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում
    Գնահատվում ենք մեր կատարած աշխատանքի դիմաց:
  • ո՞վ է գնահատում
    Բոլորը կարող են գնահատել մեզ:
  • ի՞նչն են գնահատում
    Մեր աշխատանքն են գնահատում
  • ինչպե՞ս են գնահատում
    Մեր կարողությունների, գիտելիքների և մեր կատարած աշխատանքի չափ գնահատում են:

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Իրավունք

Օրենսդիր և գործադիր մարմինների մասին

Օրենսդիր իշխանությունը օրենքներ ընդունելու, կատարելագործելու և բեկանելու կամ ուժը կորցրած ճանաչելու իշխանությամբ օժտված խորհրդակցական ժողով է[1]։ Օրենսդիր իշխանության ընդունած օրենքները կոչվում են օրենսդրություն կամ կանոնադրական օրենք։ Բացի օրենսդիր գործունեությունից, օրենսդրական իշխանությունը ունի բացառիկ իրավունք բարձրացնելու կամ իջեցնելու հարկերը և ընդունել բյուջեն և այլ ֆինանսական նախագծեր։ Օրենսդիր իշխանությունները հայտնի են բազմաթիվ անուններով, որոնցից ամենատարածվածներն են պառլամենտ և կոնգրես, թեև այդ տերմինները ավելի կոնկրետ նշանակություն ունեն։

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։ «Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրության պատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը։

Իրավունք

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

Սովորողը իրավունք ունի
1.Սովորողը իրավունք ունի իր կարծիքը հայտնելու:
2.Բոլորը, թե ուսուցիչը, թե աշակերը իրար հավասար են:
3.Ոչվոք իրավունք չունի ոտնահարել աշակերտի իրավունքները դպրոցում:
4.Շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում է:
5.Ազատ հագնվելու:

Պարտավոր է․

Հոդված 20

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: