Ֆիզիկա 9

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Տևողությունը՝ 10.04-28.04 2023թ

Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել

հետևյալ հարցերի շուրջ

1. Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ։

20-րդ դարում՝ մինչև Չեռնոբիլի վթարը, միջուկային էներգիան դիտվում էր ոգևորությամբ և հույսով։ Եվ հիմա ոմանք այն համարում են մաքուր և էկոլոգիապես անվտանգ: Սակայն այն խնդիրները, որոնք ունեն ատոմակայանները, չեզոքացնում են նրանց բոլոր առավելությունները։

Խաղաղ ատոմի վտանգ միանշանակ կա։

2. Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ատոմային էներգիան աշխարհում էներգիայի արտադրության ամենահեռանկարային տեսակներից մեկն է: Բացի այդ, նրա ֆիզիկական սկզբունքներն օգտագործվում են միջուկային բժշկության և տիեզերական տեխնոլոգիաների մեջ: Hi-Tech-ը մանրամասն պատմում է, թե ինչպես է ուսումնասիրվել խաղաղ ատոմը և ինչու որոշ երկրներ կենտրոնանում են միջուկային էներգիայի օգտագործման վրա, իսկ մյուսները փակում են բոլոր ատոմակայանները։

What is Nuclear Energy? The Science of Nuclear Power | IAEA

Միջուկային էներգիայի պատմությունը, տարօրինակ կերպով, սկսվեց այլ ոլորտներում հսկայական հետազոտություններով: 1895 թվականին Վիլհելմ Ռենտգենը՝ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը, պատահաբար հայտնաբերեց իր կողմից ստացված ռենտգենյան ճառագայթները առաջին էլեկտրոնային արագացուցիչում՝ կաթոդային խողովակում։

1895 թվականի նոյեմբերի 8-ին Ռենտգենը նկատեց, որ այն բանից հետո, երբ նա միացրեց հոսանքը կաթոդի խողովակում, որը բոլոր կողմերից պատված էր խիտ սև ստվարաթղթով, բարիումի պլատինոցիանիդի բյուրեղներով պատված մոտակա թղթե էկրանը սկսեց կանաչավուն փայլել:

1896 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը հայտնաբերեց ռադիոակտիվության ֆենոմենը՝ ուսումնասիրելով ուրանի աղերի ֆոսֆորեսցենտությունը, և նրա հետազոտությունները շարունակեցին հայտնի ամուսնական զույգը՝ Պիեռ և Մարի Կյուրին, միայն թե նրանք արդեն փորձեր էին կատարել թորիումի միացությունների և ուրանի աղերի հետ: Նրանք մեկուսացրեցին բարձր ակտիվ տարրերը պոլոնիում և ռադիում, իսկ ավելի ուշ նրանք հայտնաբերեցին, որ այդ ռադիոակտիվ տարրերն արձակում են երեք տեսակի թափանցող ճառագայթում՝ α-, β- և γ-ճառագայթներ։

Paul Nadar - Henri Becquerel.jpg
Անրի Բեքերել

Ենթադրվում է, որ բրիտանացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը ամենամեծ ներդրումն է ունեցել ատոմի կառուցվածքի հիմնարար ուսումնասիրության և հետագա միջուկային միաձուլման բացահայտման գործում: 1911 թվականին ալֆա մասնիկների ցրման վերաբերյալ իր հայտնի փորձով նա ապացուցեց ատոմներում դրական լիցքավորված միջուկի և դրա շուրջը բացասական լիցքավորված էլեկտրոնների առկայությունը։ Փորձի արդյունքների հիման վրա գիտնականը ստեղծել է ատոմի առաջին մոլորակային մոդելը։

3. ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։

Ատոմակայանների վտանգներից մեկը ռադիոակտիվ թափոններն են։ Միջուկային թափոնները պարզապես պլաստիկ շիշ չեն. Նրանք մահացու են մնում մարդկանց համար հազարավոր տարիներ, իսկ որոշները՝ հարյուր հազարավոր տարիներ։ Ներկայումս ռադիոակտիվ թափոնների երկարաժամկետ բացարձակապես անվտանգ պահեստավորման լուծումներ չկան, և դրանց մեծ մասը գտնվում է ժամանակավոր վերգետնյա և ստորգետնյա պահեստարաններում:

Ատոմակայան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

3.1 Ատոմային էներգիայի խնդիրներ

Այսօր աշխարհում երկու հակադիր միտում կա. որոշ երկրներ սկսում են կրճատել իրենց միջուկային ծրագրերը: Օրինակ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան սկսում են փակել որոշ ատոմակայաններ, իսկ Իտալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը միտումնավոր փակել է բոլոր ատոմակայանները և ամբողջությամբ հրաժարվել ատոմակայաններից։

Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեյցարիան և Շվեդիան միջուկային էներգիան աստիճանաբար դադարեցնելու երկարաժամկետ քաղաքականություն են վարում: Ավստրիան, Կուբան, Լիբիան, Վիետնամը և Լեհաստանը փակել են իրենց միջուկային ծրագրերը առաջին ատոմակայանի գործարկումից անմիջապես առաջ՝ քաղաքական, տնտեսական կամ տեխնիկական պատճառներով։

Nuclear power plant - Wikipedia

Ատոմային էներգիայի ամենավիճահարույց կետը դրա անվտանգությունն է, հատկապես՝ կապված ռեակտորների շահագործման հետ: Միջուկային համակարգերի հակառակորդները մատնանշում են Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի տեխնածին աղետները, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին և միլիարդավոր դոլարների վնաս հասցրին ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի տնտեսություններին: Բացի այդ, միջուկային էներգիան սովորաբար թողնում է թափոններ, որոնք պետք է հեռացվեն:

Միևնույն ժամանակ, Միջուկային էներգիայի խթանման կողմնակից Համաշխարհային միջուկային ասոցիացիան 2011 թվականին հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ ածուխով աշխատող էլեկտրակայաններում արտադրվող տարեկան մեկ գիգավատ էլեկտրաէներգիա միջինում (հաշվի առնելով ամբողջ արտադրական շղթան. ) արժե 342 մարդկային զոհ, գազում՝ 85, հիդրոէլեկտրակայաններում՝ 885, իսկ միջուկայինում՝ ընդամենը 8։

The Machinery Used in Nuclear Power Stations

3.2 Հայկական ատոմակայան

Հայկական ԱԷԿ-ի հրապարակը գտնվում է Արարատյան դաշտի արևմտյան մասում, Արմավիր շրջկենտրոնից 10 կմ դեպի հյուսիս-արևելք, Երևանից 28 կմ դեպի արևմուտք, Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա:

ՀԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը՝ 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 407,5ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը 30 տարի: ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ 1989թ. փետրվարին և մարտին, կանգնեցվեցին №1 և №2 էներգաբլոկները: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող քաղաքական կատակլիզմները 1990-1993թթ. հանգեցրեցին Հայաստանի շրջափակմանը և որպես դրա հետևանք՝ հանրապետության ծանր էներգետիկ ճգնաժամի: Ստեղծված իրավիճակով էր պայմանավորված միակ ընդունելի որոշումը վերսկսել Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը:

Խորհրդային տարիներին աշխատած միջուկային վառելիքը փոխադրվում էր Ռուսաստան երկաթուղու միջոցով հատուկ նախատեսված և կահավորված վագոնով: Հայաստանում երկաթուղիների շրջափակումից հետո աշխատած միջուկային վառելիքի փոխադրումը Ռուսաստան դադարեց:

Ներկայումս աշխատած միջուկային վառելիքը և ռադիոակտիվ թափոնները ժամանակավորապես պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում: Այդ օբյեկտների տարողունակությունը սահմանափակ է: ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից ՌԴ տեղափոխելու հարցը Հանրապետությունում օրակարգային է։

Համայնքերը և բնակչության թվաքանակը 2008թ․ հունվարի մեկի դրությամբ հետևյալն են՝ Արմավիրի մարզում՝ ք.Արմավիր — 32500, ք.Մեծամոր — 10200, գ.Արշալույս — 4362, գ.Ակնալիճ — 3273, գ.Մայիսյան -1819, գ.Ֆերիկ — 257, գ.Առատաշեն – 2996, գ. Աղավնատուն — 3450, գ.Արագած- 3274, գ.Արտաշար — 1430, գ.Արևիկ — 2667, գ. Եղեգնուտ — 1853, գ.Զարթոնք — 2253, գ.Խորոնք – 2735, գ. Ծաղկալանջ — 1396, գ. Ծիածան – 1232, գ.Հայթաղ — 2968, գ.Հովտամեջ — 1351, գ.Մրգաշատ – 6339, գ.Նորավան — 1150, գ. Գեղակերտ – 3143, գ.Տարոնիկ — 2086։ Արագածոտնի մարզում՝ գ. Արագածոտն — 1109, գ. Նոր Ամանոս – 806, գ. Նոր Եդեսիա – 1122։

Նշված համայնքները հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում, և դրանք՝ բոլորն, ունեն գյուղատնտեսական ուղղվածություն։ Գյուղական համայնքերում տարիներ շարունակ արտադրվել են խաղող, ծիրան, դեղձ, սալոր, բանջար-բոստանային կուլտուրաներ, ինչը հանդիսացել է հումք նախկին պահածոների մի քանի գործարանների համար։ Ներկայումս դրանք չկան, կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող մի շարք փոքր հզորությամբ գործարաններ։

4. Չեռնոբիլի աղետի հետևանքները։

Չեռնոբիլի վթարից հետո, որը տեղի ունեցավ 35 տարի առաջ, շուրջ 400 միլիոն մարդ ենթարկվեց ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարից տուժել են ոչ միայն Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը, այլ նաև այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրիան։ Այս պահին վարակված տարածքներում շարունակում է ապրել 5 միլիոն մարդ։ Որոշ գնահատականներով՝ վթարի հետևանքների վերացմանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել է մինչև 830 հազար մարդ, որոնցից շատերը ենթարկվել են ռադիոակտիվ ճառագայթման։

Չեռնոբիլի միջուկային աղետից գրեթե քսան տարի անց, ուկրաինացիների եւ շրջակա միջավայրի վրա ճառագայթման ազդեցությունը շատ ավելի նվազ է, քան ենթադրվում էր։

1986 թվականի ապրիլի քսանվեցին միջուկային խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, եւ պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եւրոպական երկրներից շատերի տարածքում։

Vnews | Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Տիրում էր այն ենթադրությունը, որ աղետի շրջակա տարածքները մի քանի տասնյակ տարիներ կմնան վարակված։ Սակայն մի նոր ուսումնասիրության տվյալների համաձայն, մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա դրա բացասական հետեւանքները շատ ավելի նվազ են, քան կարծում էին։

Ուսումնասիրությունը կատարել են ՄԱԿ-ի ութ գործակալություններ, որոնց թվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Զարգացման գործակալությունը։ Աղետի ժամանակ զոհվեցին մոտավորապես հիսուն անձինք։ Դոկտոր Ֆրեդ Մեթլերը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակից է.

՚՚Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ ռադիոակտիվ վարակման ենթարկված անձանց շրջանում քաղցկեղից կմահանան 4 հազար անձինք՚՚։

Այս թիվը շատ ավելի նվազ է նախկին հաշվումներից։ Դոկտոր Մեթլերն ավելացրել է, թե աղետից հետո առկա էին վահանագեղձի քաղցկեղով հիվանդ չորս հազար երեխաներ, եւ գոյատեւել է նրանց 99 տոկոսը։ Ճառագայթման ենթարկված մարդկանց վերարտադրելու առողջության մասին պարոն Մեթլերն ասել է հետեւյալը.

՚՚Մաքուր շրջանների հետ համեմատած, այս պահին ապացույց չկա վարակված շրջաններում անկանոնությունների ավելանալու մասին՚՚։

Vnews | Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Զեկույցում մեկ այլ կարեւոր կետ էր մարդկանց հոգեկան առողջության խնդիրը։ Պարոն Մեթլերն ավելացրել է.

՚՚Հոգեբաններն ու հոգեբույժները բնութագրել են, որ աղետից տուժածների շրջանում բացակայել է վստահությունը եւ իրենց ապագայի վրա վերահսկողությունը՚՚։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Չեռնոբիլի աղետից Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում տուժած մեծ թվով անձինք դեռեւս չունեն համապատասխան եւ վստահելի տեղեկություն միջուկային աղետների հետեւանքների մասին։

Ֆիզիկա 9

Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ

1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը: +2

Ալֆա մասնիկները հելիումի միջուկներ են, որոնք պարունակում են 2 դրական լիցքավորված պրոտոն և 2 չեզոք նեյտրոն, հետևաբար ունեն 2+ լիցք։ Պրոտոններն ու նեյտրոնները յուրաքանչյուրն ունեն 1 ատոմային զանգվածի միավոր զանգված, և այսպիսով ալֆա մասնիկը ունի 4 ընդհանուր զանգված։

2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:

(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)

Քիմիական տարրի միջուկները

  • ունեն բացասական լիցք
  • ունեն նույն թվով պրոտոններ
  • իրարից տարբերվում են պրոտոնների թվով
  • իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով

3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:

4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:

5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում   6429Cu+2դրական իոնը:

6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:

7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:

8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև:-ոչ (

Միջուկային ուժերը գործում են նուկլոնների բոլոր զույգերի՝ երկու պրոտոնի, պրոտոնի և նեյտրոնի, երկու նեյտրոնի միջև:)

2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են:–ոչ

Պատասխանում գրիր այո կամ ոչ:

 9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:

10.Որո՞նք են սխալ պատասխանները:

Լույսը իրենից ներկայացնում է.

  • էլեկտրամագնիսական ճառագայթում
  • պոզիտրոնների հոսք
  • նեյտրոնների հոսք
  • ֆոտոնների հոսք
Պատմություն 9

Թեմա 21․ Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի. Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցիբ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքումա/ Զինված պայքարը Արցախումբ/ Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։Հայ գործիչները օգնության կարեկցանքով մի քանի անգամ դիմում են Եվրոպական միության բայց միևնույն է մերժվում են, իսկ Ռուսական պետությունը խոստանում է կարեկցել Հայաստանի, երբ որ կավարտի իր պատերազմը Շվեդիայի դեմ կզբաղվի Հայաստանի հարցով։ Իմ կարծիքով այսօր էլ պետք Է շարունակենք պահպանել ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ։2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից1726 թվականին Արևելյան Հայաստան մտած օսմանյան բանակը Երևանից սկսում է շարժվել դեպի Խոյ և Թավրիզ քաղաքները։ Այն բանից հետո, երբ օսմանցիները հաղթում են Դավիթ Բեկի առանձին ջոկատներին, նա ամրանում է իր նոր կառուցած Հալիձորի բերդում։ 1726 թվականի աշնանը օսմանցիները շարժվում են դեպի Հալիձոր և 1727 թվականին պաշարում այն։ Մխիթար Սպարապետն ու Տեր Ավետիսը, դիմելով նրանց, ասում են. «Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևեցե՛ք մեզ. եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Եվ Սյունիքի հայ ազատագրական շարժման քաջ մարտիկներ՝ ընդամենը 300 հոգի, Դավիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի, Տեր Ավետիսի և Մելիք Բարխուդարի գլխավորությամբ՝ կայծակնաբար դուրս են սուրում ամրոցից և ահ ու սարսափ սփռում հակառակորդի զորքում: Նրանց հարձակման թափը, ահեղ աղմուկը, անկասելի ու վճռական հարվածները խելագարության են հասցնում թշնամուն, և նա ստիպված փախուստի է դիմում՝ ունենալով ահռելի թվով՝ 13 հազար զոհ:

Քիմիա 9

Էկոտուր 2023

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք,թվարկեք…

երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։

  •  Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն՝ “888” սխեմայով, սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ “888” սխեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։

  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկություններըԻ՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

  •  Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։

  • Որո՞նք  են  ջրի  աղտոտման  տեսակները  

Ջուրը աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

Պատմություն 9

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

1722թ. Իրանի հպատակ աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի Պետրոս Ա ցարը 1722 թ. Արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ (կասպիական արշավանք)։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12-հազարանոց զորք, որից 10-հազարը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի գլխավորությամբ մեկնեց Գանձակի մոտ՝ Չոլակ վայրը ՝ սպասելով ռուսական զորքի գալուն։ Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս Ա անակնկալ վերադարձավ Աստրախան։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ Արցախի պաշտպանությանը, օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերին։ Կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ Գյուլիստանում, Շոշում (Շուշի ), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլուխում և այլուք։ Պարսկաստանի թուլացումից օգտվելով թուրքական զորքերը 1723 թ. հարձակվեցին Թիֆլիսի վրա և շարժվեցին Գանձակ։ 1724թ. հունիսի 24-ին Կ․ Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր, որով Այսրկովկասյան և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ 1724 թ. հունիսի 7-ից սեպտեմբերի 26-ը տեղի ունեցավ Երևանի հերոսական պաշտպանությունը՝ թուրքական զորքերից։ Երևանն անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20.000 մարդ։

Գանձակի մահմեդականները Արցախի զինված ուժերի հետ կնքեցին պայմանագիր՝ թուրքական զորքերի դեմ։ Ռուս գործիչ Իվան Կարապետն էլ ժամանեց Հայաստան՝ Ռուսաստանից ազատագրական պայքարին օժանդակելու խոստումով։ 1725թ․ մարտին և 1726թ․ օսմանյան զինված ուժերը ներխուժեցին Վարանդա գավառ, ապա մի քանի անգամ փորձեցին գրավել Շուշին։ Նրանք ոչ միայն հաջողության չհասան, այլ նաև տվեցին 800 զոհ՝ ութօրյա մարտերում և նահանջեցին Գանձակ։ Սակայն 1728թ․ անակնկալ մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

Պատմություն 9

Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ․ ժողովը։ Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։

Իսրայել Օրու գործունեությունը։ Հակոբ Ջուղայեցին 1680թ․ մահանում է, և պատվիրակությունը Կ․ Պոլսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ մնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան։ Այնուհետև գնում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, ծառայության անցնում կայսր ընտիրիշխան Հովհան Վիլհելմի մոտ։ Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Վիլհելմի խորհրդով Օրին գալիս է Հայաստան։ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699թ․ հրավիրվում է հայ մելիքների գաղտնի խորհրդակցություն։ Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում են զորք ուղարկել Հայաստան և որ պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին կազմում և Վիլհելմին է ներկայացնում 36 կետից բաղկացած ծրագիր։ Վիլհելմն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Ավստրիայի իշխանությունների համաձայնությունը։ Եվրոպայում իրական օժանդակություն չստանալով՝ Օրին մեկնում է Ռուսաստան և 1701թ․ Պետրոս Ա ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիր։ Ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան տալով ռուսական բանակի գնդապետի զինվորական աստիճան։ 1709թ․ Օրին լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում։ Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․ օգոստոսին Աստրախանում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում և Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։

Պարսկաստանը թուլացել էր, թուրքերը դրանից օգտվում էին ու արշավանքներ էին կազմակերպում։ Հայաստանը հայտնվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Պարսկաստանի խաչմերուկում։ Օսմանյան կայսրությունը հզորագույն ժամանակաշրջանն էր ապրում ու հարձակումներ կատարում Եվրոպա, նույնիսկ արշավանքներ էին կազմակերպվել Ավստրիա, սակայն ավստրո-լեհական զորքերի պաշտպանության շնորհիվ, թուրքերը ջախջախվել էին ու այդ քայլի պատճառով, նրանք այլևս չէին ցանկանում տարածվել Եվրոպայում։

Գրիգոր Զոհրապը թուրք իրավաբան-գրող էր, ով շատ մոտ կապեր ուներ հայերի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթ Փաշայի հետ։ Նույնիսկ կան փաստարկներ, որ նրանք ամեն օր նարդի էին խաղում։

Գրականություն 9

Արևմտահայ գրականություն

Առաջադրանքներ

  • Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:
Սիրեցե՛ք զ՚միմյանս

Ֆիզիկա 9

Առաջադրանք

  1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

  1. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը 

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

Continue reading “Առաջադրանք 21.04.2023”→POSTED INՖԻԶԻԿԱ 9

Լույսի անդրադարձման օրենքը

Posted on 

Date: 3 Մրտ 2023Author: goharisk0 Մեկնաբանություններ

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

470x0_e3fc6d35c638655355aec576ef740eb6___jpg____4_d59d1a07.jpg

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:

Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:

 Այս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից:

455288.jpg

Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:

Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

21212121.png

Սկավառակի կենտրոնում տեղադրված հարթ հայելուց AO ճառագայթը անդրադառնում է և սկավառակի վրա առաջացնում OBանդրադարձած ճառագայթ:

Ստացված պատկերը վկայում է այն մասին, որ AO ճառագայթը, հայելու հարթությանը տարված OC ուղղահայացը և OB անդրադարձած ճառագայթը գտնվում են միևնույն՝անկման հարթության մեջ:

  Ընկնող ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն՝ α (ալֆա):

Անդրադարձած ճառագայթի և անդրադարձնող մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն՝  ՝γ (գամմա):Տեղափոխելով լույսի աղբյուրը սկավառակի եզրով կարող ենք համոզվել.

P18Wpy.gif

Անդրադարձած ճառագայթն ընկած է անկման հարթության վրա, ընդ որում անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը՝ α=γ : 

Փորձնական տվյալների վրա հիմնված այս օրենքը կոչվում է անդրադարձման օրենք:

Նկատենք նաև, որ եթե փորձում լույսի ճառագայթը ընկնի անդրադարձնող մակերևույթի վրա BO ուղղությամբ, ապա անդրադառնալուց հետո այն կանցնի OA ուղղությամբ: Այս հատկությունը կոչվում է լուսային ճառագայթների շրջելիություն:

Հարթ հայելի:

Առօրյա կյանքում մեծ կիրառություն ունեն հարթ, անդրադարձնող մակերևույթները, որոնց անվանում ենք հարթ հայելի:

Երբ առարկան գտնվում է հայելու առաջ, ապա թվում է, թե հայելու հետևում նույնպիսի առարկա է գտնվում: Այն ինչ մենք տեսնում ենք հայելում, կոչվում է առարկայի պատկեր

Зеркало.gif

Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում առարկայի պատկերը հարթ հայելիում, հետևենք հայելու դիմաց տեղադրված S լույսի կետային աղբյուրից դուրս եկող SO1 և SO2 ճառագայթներին: Այդ ճառագայթները հասնելով հարթ հայելուն՝ նրանից կանդրադառնան համաձայն անդրադարձման օրենքի, այսինքն նույն անկյան տակ, ինչ անկյան տակ որ ընկնում է հարթ հայելու վրա:

229ea979a4f54e3c5c791d545bfbae083f925855.gif

Անդրադարձումից հետո ճառագայթները տարամիտող փնջով ընկնում են դիտողի աչքի մեջ: Դիտորդը լույսի աղբյուրը կտեսնի այն կետում, որ կետում կհատվեն այդ տարամիտող ճառագայթների մտովի շարունակությունները (կետագծերով նշված), այսինքն S1 կետում:

Այդ կետն էլ՝ S1-ը, հենց S կետային աղբյուրի պատկերն է հարթ հայելում:

S1 պատկերը կոչվում է կեղծ, քանի որ ստացվում է ոչ թե լույսի իրական ճառագայթների այլ դրանց երևակայական շարունակությունների հատումից:

Այսպիսով, հարթ հայելում պատկերը միշտ կեղծ է լինում: 

Օգտվելով եռանկյունների հավասարության հայտանիշներից կարելի է ապացուցել, որ S1O=SO

Սա նշանակում է. հարթ հայելում պատկերն նրանից գտնվում է նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց գտնվում է լույսի աղբյուր:

Կատարելով փորձ հարթ թափանցիք ապակու, վառվող և հանգած մոմերով: Փորձով կարելի է համոզվել, որ վառվող մոմի պատկերը այդ՝ մասամբ անդրադարձնող ապակու մյուս կողմում կեղծ է, քանի որ, եթե պատկերի երևացող բոցի վրա թղթի կտոր պահենք այն չի այրվի:

Screenshot_2.png
Screenshot_3.png

Կատարելով համապատասխան չափումներ քանոնով կարելի է համոզվել, որ վառվող մոմը և նրա կեղծ պատկերը ապակուց գտնվում են նույն հեռավորության վրա:

Փորձը ցույց է տալիս նաև, որ մոմի պատկերի բարձրությունը հավասար է իրական մոմի բարձրությանը;

Արդյունքները ամփոփելով կարելի ասել, որ հարթ հայելում առարկաների պատկերները միշտ լինում են.

Ուշադրություն

1. կեղծ

2. ուղիղ (չշրջված)

3. չափերով հավասար առարկայի

4. հայելուց նույն հեռավորության վրա, ինչ հեռավորության վրա նրա դիմաց տեղադրված  է առարկան:

Այլ կերպ ասած՝ հարթ հայելում առարկայի պատկերը համաչափ է առարկային հայլելու հարթության նկատմամբ:

53842f20_c437_0132_56cf_12313c0dade2.png

Սակայն հայելում առարկայի պատկերի և առարկայի միջև կան նկատվող տարբերություններ: Հայելային անդրադարձումը միշտ աջը ձախ է փոխում և հակառակը:

Այդ պատճառով հնարավոր չէ հայելում կարդալ տեքստերը:

lsnPrxhbnJQ.jpg

Հայելին ունի մեծ կիրառություններ կենցաղում, տարբեր օպտիկական սարքերում: Այդպիսի հայտնի սարքերից է պերիսկոպը, որը կիրառվում է տանկերից, սուզանավերից, խրամատներից, տարբեր թաքստոցներից նայելու համար: 

image006.png

Առաջադրանքներ

1. Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 96° է:

Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը:

Ընկնող ճառագայթի անկյունը 48°
Հայելու միջև կազմած անկյունը 48°

2. Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 49° անկյուն:

Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը:

5555512.jpg

49 + 49 = 98°

3.Երեխան կանգնած է հայելու դիմաց, նրանից 1.5 մ հեռավորության վրա:

Որքա՞ն է երեխայի և իր պատկերի միջև հեռավորությունը:3006579_0_856e_fe139e5a_L.jpg

1.5 + 1.5 = 3մ

4. Լամպը գտնվում է հարթ հայելուց 90 սմ հեռավորության վրա:

Որքա՞ն կդառնա լամպի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե լամպը35 սմ-ով հեռացվի հայելուց:

lamp-03.jpg

125 + 125 = 250սմ

5. Հեծանիվը շարժվում է 34 կմ/ժ արագությամբ:

Ի՞նչ արագությամբ է հեծանվի նկատմամբ շարժվում ճամփեզրին տեղադրված հայելում ստացվող նրա պատկերը:convex-mirror-250x250.jpg

34 կմ/ժ արագությամբ։

Ֆիզիկա 9

Առաջադրանք

Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

  • Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը 

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով, Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

  • Ի՞նչն է բնութագրական  ճառագայթաակտիվության երևույթի համար 

Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։

  • Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ 

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։

  • Ի՞նչ է ալֆա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 

Քիչ շեղված փունջը կոչվում է α—ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտն ամբողջությամբ կլանում է α—ճառագայթումը։

  • Ի՞նչ է բետտա մասնիկը , թվարկել նրա բնութագրերը 

Մյուս չշեղված փունջը կոչվում է β—ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով β—ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը β—ճառագայթումն ամբողջությամբ կլանում է։

  • Ի՞նչ է գամմա մասնիկը թվարկել նրա բնութագրերը 

Չշեղված փունջը կոչվում է γ—ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտով γ—ճառագայթն անցնում է արարգել, 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը γ—ճառագայթը անցնում է առանց նկատելի թուլությամբ, իսկ 5սմ հաստությամբ կապարի շերտով γ—ճառագայթը չի անցնում։

  • Ինչո՞վ է պայմանավորված ճառացայթաակտիվության ազդեցությունը օրգանիզմի վրա 

Ճառագայթաակտիվությունը խթնաում է օրգանիզմում բջիջների գործունեության վատթարացմանը և խախտմանը։

  • Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը և ինչ միավորով է չափվում այն 

Ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին, կոչվում է ճառագայթման կլանված բաժնեչափ։ Այն չափում են գրեյներով (Գր)։

  • Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը

Ճառագայթման բնական ֆոնը տիեզերքի ճառագայթներն են և շրջապատող միջավայրի ճառագայթաակտիվությունը։

  • Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար 

Մարդու համար մահացու է 3÷5 Գր ճառագայթման բաժնեչափը։

  • Մարդու ո՞ր օրգան—համակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ

Հատկապես խոցելի են ճառագայթահարման նկատմամաբ մարդու կարմիր ողնուղեղը և արյունաստեղծ համակարգը։

  • Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր բաժնեչափով ճառագայթահարումը 

Քաղցկեղի բուժման ընթացքում օգտագործում են γ—ճառագայթը, քանի որ արագ բազմացող բջիջներն ավելի զգայուն են, քան սովորական բջիջները։

  • Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը

Ատոմի միջուկը ատոմից 100000 անգամ փոքր է։

  • Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը 

Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:

  • Նշել պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը 

Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:Միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ—որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:

  • Որքան է միջուկում պրոտոնների թիվը

Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:

  • Որ մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ 

Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

  • Որքան է միջուկում նեյտրոնների թիվը

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:

  • Ինչ է մեկ զ.ա.մ.-ը

Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զ․ա․մ․—ով՝ զանգվածի ատոմային միավորով։

  • Օգտվելով Մենդելեեվի քիմիական տարրերի աղյուսակից որոշել ոսկու ատոմի զանգվածը ՝կիլոգրամներով 

Ոսկու հարաբերական ատոմական զանգված – 196,97196,97*1,66057=327,0824729*10-27կգ

  • Ինչ է իզոտոպը ։ Ջրածնի ինչ իզոտոպներ գիտեք 

Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:

Պատմություն 9

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը․

10-14-րդ դարերում նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար։ Այդ ժամանակ դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին։ Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Արդեն 9-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ։ Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներ։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7-8 տարի։ 10-14-րդ դարերում ուսումնական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Բաբունին, Գրիգոր Տաթևացին։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունը այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկաորդին և ուրիշներ։ Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։

12-րդ դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը։ Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր։ Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Հայկական կրթական մշակույթային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը։ 1280-ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով։ Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը։ 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին սկիզբը համալսարանի համալսարանի առաջացման գործունեության շրջանն էր։ Նրա ուսումնական և գիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ ՝ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր նաև Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում։ Մանրանկարչության, արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանյին դպրոցը։

Պատմագրությունը

9-րդ դարի վերջերից սկսած ՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում։ Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրությաննոր ժանրեր ՝ համաշխարհային պատմությունը և տարեգրությունը։ Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին կամառոտ ՝ ըստ ժամանակագրական հերթականության։ Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Նա իր «Հայոց Պատմություն» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի առասպելից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը ՝ 10-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է։ Նրա «Պատմություն» աշխատությունը ներառում է 1000-1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները ՝ հայ-բյուզանդական հարաբերությունները և սելջուկների արշավանքները։ 13-րդ դարի պատմագիր է Կիրակոս Գանձակեցին։ Նրա «Հայոց Պատմությունը» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265թ. ընկած ժամանակահատվածը։ Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը ՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին։ Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»։ Համաշխարհային պատմության շարադրելու երկրորդ փորձը կատարեց 13-րդ դարի նշանավոր մատենագիր ՝ Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունը ընդգրկում է «անսկիզբ ժամանակներից» մինչև 1267 թվականը։ 10-14-րդ դարերի հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը։ Այս ժանրի հիմնադիրը Մովսես Կաղանկատվացին է։ Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր։ Նրա «Արծրունիների տան պատմության» աշխատությունը նվիրված է Վասպուրականի նահանգի և Արծրունիների տոհմի պատմությունը։ 13-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիքի նահանգի պատմությունը։ 13-րդ դարի նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ պատմում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները և Կիլիկյան Հայաստանի պատմական դեպքեր։