Էկալոգիա 10

Երևանյան լիճ

Երևանյան լիճը (Երևանյան ծով) արհեստական ջրամբար է, որ գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝։Կառուցվել է 1966 — 1970թթ. նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում։ Ջրամբարի կառուցման նպատակով գյուղի բնակչությունը վերաբնակեցվեց: Երևի թե հիմա էլ նրանցից ոմանց կարելի է հանդիպել Արարատյան զանգվածում, ուր նրանք բնակարաններ ստացան: Եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, կարող ենք տեսնել հին կամրջի մնացորդները: Այդ կամուրջը միացնում էր գետի երկու ափերը: Կառուցը նպատակ ուներ Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու: Ի սկզբանե Երեւանյան լիճը ստեղծվել էր որպես ջրամբար, ոռոգման ջրի պահոց: Բացի դրանից Երևանյան լիճի 95 հեկտարանոց հայելին մեծ նշանակություն պիտի ունենար շրջապատի չոր ու շոգ կլիման մեղմելու և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։

Դեռևս կառույցի սկզբին Երևանյան ծովը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝  բերված ավազ էր (ոչ այնքան լավ որակի, սակայն՝ դեղին), տեղադրված էին հովանոցներ: Ամեն ինչ արված էր, որպեսզի տարածքը իսկական լողափի նմանվեր: Հաճախ էինք գնում այնտեղ լողանալու, մթնոլորտը շատ խաղաղ էր: Ի տարբերություն այլ նմանատիպ վայրերի, Երևանյան ծովի լողափ գալիս էին նաեւ աղջիկները: Լճի մերձակայքում գտնվում էր նաեւ բայդարկայի թիավարության բազան: 
Սակայն մի քանի տարի անց պատկերը բոլորովին փոխվեց: Լիճը հայտնվեց բարձիթողի վիճակում, բացի այդ՝ մերձակա տարածքը վերածվեց «հաշիվներ պարզելու» վայրի, իսկ քաղաքում սկսվեցին լուրեր պտտվել լճից դուրս բերվող դիակների մասին: Լճի տարածքում գտնվում էր «Ծովինար» ռեստորանը, որը եւս հայտնի էր իր արագ բորբոքվող հաճախորդներով:

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:

Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:

«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց: Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:

Էկալոգիա 10

Ախուրյան գետ

Աշխատանքը արված է Ծատուրյան Լևոնի հետ

Ակունք՝ Արփի լճից-Ղուկասյանի սարահաթ
Գետաբերան՝ Թափվում է Արաքս գետը, Բագարան գյուղի մոտ 

Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի փոքր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

«Մուսահա» ՍՊԸ-ն նախատեսում է Շիրակի մարզում` Ամասիա գյուղի մոտակայքում, Ախուրյան գետի ձախ ափին, կառուցել «Ախուրյան» փոքր ՀԷԿ-2-ը: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: 

Ըստ ՇՄԱԳ հայտի՝ ՓՀԷԿ-ը կունենա 1418 մ երկարությամբ երկճյուղ մետաղական դերիվացիոն խողովոկաշար: Դերիվացիայի թողունակությունը կկազմի 8 խմ/վրկ: ՓՀԷԿ-ի շենքը վերգետնյա տիպի է, որտեղ նախատեսվում է տեղադրել երեք հիդրոագրեգատ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի 2180 կվտ, միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը՝ 13,86 միլիոն կվտ/ժ: Նախագծվող ՓՀԷԿ-ը պետք է օգտագործվի Ախուրյան գետի 1767.40 մ և 1731 մ նիշերի միջև եղած հիդրոէներգետիկ պաշարները: ՓՀԷԿ-ի պատվարային ջրընդունիչը բաղկացած կլինի բետոնային ջրաթափային պատվարից, ձկնուղուց, լվացման սրահներից և ջրընդունիչից: 

Նշենք, որ Ախուրյան գետի վրա արդեն իսկ կառուցված է 5 ՓՀԷԿ` «Ջրաձոր», «Հեղնաջուր», «Մարմարաշեն», «Փարոս» և «Ամասիա»: Վերջերս որոշ ՓՀԷԿ-երի կողմից Ախուրյան գետավազանում ջրի ոչ հավասարաչափ բաշխման հետևանքով շահերի բախման խնդիր էր ի հայտ եկել: ՀՀ Դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Ախուրյանի գետավազանում գործող մի շարք ՓՀԷԿ-երի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ՓՀԷԿ-երի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյանի գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով այլ ՓՀԷԿ-եր չեն կարողացել շահագործվել`կրելով էական վնասներ:  

Էկալոգիա 10

Ոսկու պաշարով աշխարհի առաջատար երկրների հնգյակը

1. ԱՄՆ․ Ոսկու պաշարը՝ 8133,5 տոննա, ըստ ոսկու համաշխարհային խորհրդի 2019 թվականի հուլիսի դրությամբ։ Ոսկու և արժութային պահուստների տոկոսը կազմում է 74,5%: Ոսկու պաշարներով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է։ Ամերիկյան ոսկու պաշարների մինչև կեսը գտնվում է Կենտուկիի Ֆորտ Նոքսի նախկին ռազմաբազայի պահոցում։

Պահուստների մի մասը տեղադրվել է Վեսթ Փոյնթում, Նյու Յորք, Կոլորադոյի Դենվեր դրամահատարանի պահոցում և Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։

2. Գերմանիա․ Գերմանիան Եվրոպայում ոսկու պաշարների ռեկորդակիր է։ Ոսկու պաշարը՝ 3367,9 տոննա։ Ոսկու և արժութային պահուստների տոկոսը կազմում է 70%: Նախկինում գերմանական ոսկու պաշարների մեծ մասը պահվում էր Նյու Յորքի (ԱՄՆ), Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) և Փարիզի (Ֆրանսիա) բանկերում։ Սակայն 2013 թվականից ի վեր, հասարակական կարծիքի ճնշման ներքո, Գերմանիան սկսեց վերադարձնել սեփական ոսկին օտարերկրյա պահեստներից:

Մինչև 2017 թվականը երկիրը վերադարձրեց իր բաժնետոմսերի կեսը Ֆրանկֆուրտի Բունդեսբանկի պահոց: Այժմ այնտեղ է գտնվում գերմանական ոսկու 50,6%-ը։ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը տիրապետում էր Գերմանիայի ոսկու պաշարների 36,6%-ին, իսկ Լոնդոնի Անգլիայի բանկին՝ 12,8%-ը։ Բունդեսբանկը հատուկ գիրք է հրատարակել երկրի ոսկու պաշարների պատմության մասին։

3. Իտալիա․ Ոսկու պաշարը՝ 2451,8 տոննա։ Ոսկու և արժութային պահուստների տոկոսը կազմում է 65,4%: Իտալական ոսկին հիմնականում պահվում է ձուլակտորների տեսքով։ Դրանք ընդհանուր առմամբ 95493-ն են՝ 4,2-ից 19,7 կգ քաշով։ Իտալիայի Բանկի ոսկու պահուստը ներառում է նաև ոսկե մետաղադրամների փոքր մասնաբաժինը` 4,1 տոննա:

Հռոմի Պալազզո Կոչի ստորգետնյա պահոցում պահվում է ձուլակտորների և մետաղադրամների 44,9%-ը: Մնացած պահուստները Իտալիան ավանդադրել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում՝ Մանհեթենում (43,3%), Շվեյցարիայում՝ Բեռնի պահոցում (6,1%) և Լոնդոնի բանկի պահոցում (8,8%)։

4. Ֆրանսիա․ Ոսկու պաշար՝ 2436 տոննա։ Ոսկու և արժութային պահուստների տոկոսը կազմում է 59,9%: Ֆրանսիական գլխավոր բանկի՝ Banque de France-ի պահոցը գտնվում է Փարիզում բանկի գլխամասային գրասենյակի նկուղային հարկի ստորին՝ մինուս ութ հարկում:

Հսկայական պահոցը, որը կոչվում է La Souterraine, կառուցվել է Սեն գետից 29 մետր ներքև։Նրա պահոցն ամրացված է 658 սյուներով, իսկ պատերը ծածկված են սալիկապատ սալիկներով։ La Souterraine-ի մի մասը հագեցած է խոհանոցներով, լվացարաններով և սառնարաններով: Հակամարտության դեպքում այնտեղ կկարողանա ապաստանել 3 հազար մարդ։ Ոսկին պահվում է ձուլակտորների մեջ՝ ծղոտե ներքնակից, տուփերում և պահարաններում։ Ֆրանսիայի ոսկու պաշտոնական բոլոր պաշարները գտնվում են Փարիզում:

5. Ռուսաստան․ 2019 թվականի հուլիսի 1-ին Ռուսաստանի ոսկու պաշարների արժեքն առաջին անգամ գերազանցեց 100 միլիարդ դոլարը, իսկ ոսկու ֆիզիկական զանգվածը հասավ 2207 տոննայի։ Ոսկին կազմում է ՌԴ-ի բոլոր միջազգային պահուստների 19%-ը։ 1993 թվականին դրամական ոսկու արժեքը կազմում էր ընդամենը 2,58 միլիարդ դոլար։ Ոսկու պաշարների ռեկորդը գրանցվել է 1941 թվականին՝ 2800 տոննա։ Ռուսաստանը մինչ այժմ չի գերազանցել այս արդյունքը։

Ռուսաստանի կենտրոնական բանկը ոսկու պաշարներ է պահում ամբողջ երկրում իր պահոցներում՝ բազմաստիճան անվտանգության համակարգով։ Ոսկին պահվում է մետաղադրամների և ձուլակտորների մեջ՝ առնվազն 995 մաքրությամբ, 10-ից 14 կգ քաշով: Մեկ տասը կիլոգրամանոց ձողի գինը գրեթե 30 միլիոն ռուբլի է:

Ենթադրվում է, որ պաշարների մեծ մասը գտնվում է Մոսկվայի գլխավոր պահեստում, Բելոռուսսկի երկաթուղային կայարանի մոտ: Մնացածը հանրապետության այլ քաղաքների կենտրոնական բանկի մասնաճյուղերի պահոցներում են։

Էկալոգիա 10

Հանքարդյունաբերության վնասակար հետևանքները շրջակա միջավայրի վրա

Ֆիլմը պատմում էր Սյունքի մարզի պոչամբարների մասին, որոնք շատ մեծ և ծանր հետևանքներ են թողում շրջակա միջավայրի և մարդկանց վրա։ Հանքարդյունաբերության վնասները այն են, որ պաչամբարներից տուժում է բնությունը, սկսում է թունավորվել և հետո թունավոր բերք տալ, ոչնչանում են տարբեր տեսակի բույսեր, կենդանիներ, մարդիկ ձեռք են բերում տարատեսակ հիվանդություններ, որոնց մի մասը անգամ մահացու է և վերջապես ջարդում, փշրում են մեր սարերը, բլուրներ, ձորերը, լեռները, որոնք ստեղծվել են
հազարավոր տարիների ընթացքում և նրանց վերականգնումն ուղղակի անհնարին է։ Ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում, թե ինչ անմարդկային է հանքարդյունաբերությունը և հենց Սյունիքի մարզում բնակվող մարդիկ անգամ գաղափար չունեն, թե ինչպիսի մահացու հիվանդություններ են ձեռք բերում իրենց
ցանած բերքից օգտվելուց։ Ֆիլմում հարցազրույցներ էին վերձնում պոչամբարի հարևանությամբ ապրող մարդկանցից և չգործող պոչամբարների վրայի բարակ հողում ապրող մարդկանցից և պարզ զգացվում էր, որ նրանք անգամ չէին պատկերացնում, թե ինչ վտանգավոր տեղում են բնակվում և, թե ինչպիսի վատ հիվանդություններ են ձեռք բերելու իրենց ժառանգները։ Հանքարդյունաբերության պատճառով փշրվում է մեր երկրի ողնաշարը և ցավոք սրտի մեր բնությունը, որը իրոք կարևոր է մեր համար։ Պոչամբարների պատճառով հազարավոր մարդիկ մահանում կամ վատ հիվանդություններ են ձեռք բերում, որը շատ սարսափելի է և ցավոք մինչ այսօր այդ դեպքերը տեղի են ունենում ու ամեն տարի ավելի է վատանում այս թշվառ վիճակը։

Էկալոգիա 10

«Տուն» ֆիլմի վերլուծություն

ֆիլմը ցույց է տալիս երկրագնդի ապրած տարբեր փուլերը, բնության փոփոխությունը, մարդկանց առաջացումը և այսօր գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրները։ Ֆիլմը դիտելով ես ծանոթացա մեր մոլորակի խնդիրների բազմազանությանը, նայեցի աշխարհին այլ տեսակետից։ Ներկայացվում են բազմաթիվ
բնապահպանական խնդիրներ, ինչպիսիք են՝ գլոբալ տաքացումը, ջրի աղտոտվածությունն ու ջրի պակասը, նավթի անխնա օգտագործումը, ծառահատումը և այլն: Նաև միգանի հետքրքիր փատեր`

Աշխարհում 12 անգամ ավելի շատ գումար է ծախսվում զինամթերքի վրա, քան
զարգացող երկրներին օգնելու։ Ամեն օր մոտ 5000 մարդ մահանում է աղտոտված
խմելու ջրից օգտվելու պատճառով։ 1 մլրդ մարդ մաքուր և անվնաս ջուր խմելու
հնարավորություն չունի։ 1 մլրդ մարդ սովամահ է լինում։

Ամեն տարի Երկիր մոլորակից անհետանում է 13 մլն հեկտար անտառ։
Կենդանիների տեսակները սովորական տեմպերից 1000 անգամ ավելի արագ են
ոչնչանում։

Նշված խդնիրները աշխարհի ընդհանուր խնդիրների անասելի փոքր մասն են
կազմում։ Սակայն նրանց շնորհիվ կարելի է հասկանալ, թե ինչ վիճակում է
գտնվում մեր մոլորակը։ Այս բոլոր խնդիրների հիմքն ենք մենք՝ մարդիկ։ Սակայն
յուրաքանչյուրս կարող ենք որևէ բան փոխել, օգուտ տալ։ Խնդիրներով
հետաքրքրվելը, նրանց ուսումնասիրելը և նրանց մասին պատկերացում կազմելը
կտանի դեպի խնդրի լուծումը։ Մենք պետք է գիտակցենք, որ ապրելու համար մեզ
տրված է մեկ մոլորակ, որին չվնասելն ընդհանրապես բարդ չէ, իսկ բարելավելը՝
հաճելի։