Հետազոտական աշխատանք 2023-24

Հետազոտական աշխատանք 2023-24

               Հետազոտական աշխատանք 2023-24

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր

Հետազոտական աշխատանք 
Թեմա՝ Գիտաֆանտաստիկ ժանր

Սովորող ՝ Սամվել Շահվերդյան

Դասարան՝ 10-րդ դասարան

Ղեկավար՝ Մարիետ Սիմոնյան

Ներածություն.

Գիտաֆանտաստիկը դա գրականության, ֆիլմերի, արվեստի և այլ մի ժանր է, որը տարբերվում է ֆանտաստիկ այլ ժանրերից նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումներից: Այլ կերպ ասած՝ տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ժանրերին: Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆրենսիս Բեկոնը (16-17 դարարում): Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության հետ: Այդ շրջանում գիտության և տեխնոլոգիաների աճը արագ էր, որոից հետևում էր նոր մտքեր, որոնք իրենց հերթին սկիզբ տվեցին այս ժանրին: Ինձ այս ժանրը հետաքրքրել է նրանով, որ այստեղ պատմում է մարդու մտացած ենթադրությունների մասին և, թե նրանք ինչքանով են համապատասխանում իրականության հետ: Այս թեմայի վերաբերյալ ես որոշել եմ կատարել հետազոտություն, և ցույց տալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ժանրը և մարդիկ ինչ պատկերացումներ են ունեցել:

Գիտաֆանտաստիկ ժանրի հայտնի գրողներից են՝
Ժյուլ Վեռն, Ստանիսլավ Լեմ, Ռեյ Բրեդբերի, Ֆրենսիս Բեկոնը, Ռոբերտ Շեքլին և այլք:

Ֆրենսիս Բեկոնը

Ժանրի հիմանադիրը Ֆրենսիս Բեկոնը եղել է իրավաբան, հետագայում քաղաքականության մեջ եղել է պատգամավոր և եղել է մեծ մասով գրող: Ընդհանուր առմամբ նրա համար գիտությունը եղել է ամենակարևոր բանը, որին նա ամենաշատը ուշադրություն դարձնելով աշխատանքներ է կատարել և գրել և իր ամեն ոլորտներում կարևորագույնը համարել: Եվ նա հասկանալով, որ գիտությունը ամեն բանի եկամուտն է նա արտահայտեց այն իր հայտնի աֆորիզմով ՝ «Գիտությունը ուժ է»: Եվ նաև նշեմ, որ Բեկոնը իր կրոնով եղել է ուղափառ: Այնուամենայնիվ, շատ գրողներ են եղել գիտության վրա։ Դրանք վերլուծելուց հետո Բեկոնը եկավ այն եզրակացության, որ Աստված չի արգելում բնության ճանաչողությունը։ Ընդհակառակը, նա մարդուն տվեց միտք, որով նա հնարավորություն ունի իմանալ տիեզերքի մասին գիտելիքները։ Մարդիկ պետք է միայն հասկանան, որ գոյություն ունեն երկու տեսակի գիտելիքներ.

1) լավի և չարի իմացություն,

2) Աստծո կողմից ստեղծված իրերի իմացություն։

Բարու և չարի մասին իմացությունն արգելված է մարդկանց համար։ Աստված նրանց տալիս է Աստվածաշնչի միջոցով։ Բայց մարդը, ընդհակառակը, իր մտքի օգնությամբ պետք է ճանաչի ստեղծված իրերը։ Այսպիսով, գիտությունը պետք է արժանի տեղ զբաղեցնի «մարդու թագավորությունում»։ Գիտության նպատակն է բարձրացնել մարդկանց ուժն ու ուժը, նրանց հարուստ և արժանապատիվ կյանք ապահովել։
Մեջբերելով գիտության անմխիթար վիճակը ՝ Բեկոնը ասաց, որ մինչ այժմ հայտնագործությունները կատարվել են պատահականորեն, ոչ թե մեթոդականորեն։ Շատ ավելին կլիներ, եթե հետազոտողները զինված լինեին ճիշտ մեթոդով։ Մեթոդը ճանապարհն է, հետազոտության հիմնական միջոցը։


Ռոբերտ Շեքլի

Ռոբերտ Շեքլիի ստեղծագործական կյանքի մասին հայտնի է շատ և տարբեր տեղեկություններ, թե նա ինչ աշխատանքներ է կատարել և թե ինչեր է հրապարակել: Մեզ հայտնի է այն, որ 1950-ականների սկզբից Շեքլին սկսել է գրել իր առաջին պատմվածքները և դրանք ներկայացնել գիտաֆանտաստիկ ամսագրերին, որտեղ նա արժանացավ շատ ջերմ ընդունելության խմբագիրների և ընթերցողների կողմից: Հաջորդ տասը տարիների ընթացքում նա գրեց մի քանի հարյուր հատ կարճ, սրամիտ գիտաֆանտաստիկ պատմություններ: Երիտասարդ տաղանդավոր հեղինակն աննկատ չի մնում ԱՄՆ-ում այդ տարիներին ամենահայտնի գիտաֆանտաստիկ նոր ամսագրի՝ «Գալաքսի»-ի խմբագիրների կողմից։ Շեքլին համագործակցել է այնպիսի գիտաֆանտաստիկ գրողների հետ, ինչպիսիք են Ռոջեր Զելազնին, Հարրի Հարիսոնը, Հարլան Էլիսոնը և այլք։

1991 թվականին Ռոբերտ Շեքլին արժանացել է Դենիել Ֆ. Գալլունի անվան մրցանակին: գիտաֆանտաստիկ ժանրում իր ներդրման համար: 1998 թվականին Սանկտ Պետերբուրգում հումորի և գիտաֆանտաստիկայի բնագավառում ունեցած ներդրման համար արժանացել է «Wanderer Prize» կամ «Թափառող» մրցանակին։ Եվ նա հայտնի է նրանով, որ իր կյանքի ընդացքում ընդհանուր առմամբ, Ռոբերտ Շեքլին գրել է 20 վեպ և ավելի քան 400 պատմվածք և վիպակ, որոնք կազմել են իր 13 ժողովածուները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով՝ կազմելով ավելի քան 65 գիրք։

Հայրեն լեզվով ես այս գրողի մասին այդքանել շատ տեղեկություն չեմ գտել, և այդ պատճառով նրա մասին տեղեկությունը թարգմանել եմ օտար լեզվից հայրեն:


Ռեյ Բրեդբերի

Ռեյ Դուգլաս Բրեդբերի ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզի, գիտաֆանտաստիկան, սարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից մեկն է։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Բրեդբերին գրել է սցենարներ տարբեր հեռուստատեսային հաղորդումների համար։ Նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել տարբեր կոմիքսներում, հաղորդումներում և ֆիլմերում։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմս ամսագիրը գրել է, որ նա է պատասխանատու գիտաֆանտաստիկան գրականություն «մտցնելու» համար: Իր երիտասարդության տարիներին Բրեդբերին ակտիվ ընթերցող ու գրող էր և արդեն վաղ տարիքում գիտեր, որ իր կյանքը կապելու է արվեստի հետ։ Նա սկսեց գրել իր պատմությունները 11 տարեկանում (1931): Բրեդբերին հանգիստ կարող էր սկսել իր կարիերան գրականության մեջ, երբ իր վատ տեսողության պատճառով ազատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց։ Բրեդբերին շատ ոգեշնչված էր գիտաֆանտաստիկայի իր հերոսներից, ինչպիսիք էին Ֆլեշ Գորդոնը և Բաք Ռոջերսը։ Նա սկսեց հրատարակել իր գիտաֆանտաստիկ պատմվածքները 1938 թվականին։ Կալիֆորնիայի գրադարանում ՝ վարձով տրվող գրամեքենաների սենյակում, Բրեդբերին գրեց իր ամենահաջողակ գործերից մեկը ՝ «Հրշեջը», որի երկարությունը 25,000 բառ էր։ Հետո այն հրատարակվել է «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» անվան տակ։ Բրեդբերին իր ամեն օր գրելու սովորությունը բացատրում էր երկու իրադարձություններով։ Առաջին իրադարձությունը եղել է, երբ նա երեք տարեկան էր, և նրա մայրը տարել էր նրան Նոտր Դամ ՝ Լոն Չենեյի ներկայացումը նայելու։ Երկրորդ իրադարձությունը եղել է այն, երբ կառնավալի ծաղրածուն ում անունը Պարոն Էլեկտրկոյ է էլեկտրական թրով դիպչեց Բրեդբերիի քթին և գոռաց․ «Ապրի՛ր հավերժ»։ Բրեդբերին հիշում է․ «Ես զգացի, որ մի տարօրինակ բան պատահեց ինձ հետ, երբ ես հանդիպեցի Պարոն Էլեկտրկոյին: Նա տվեց ինձ ապագա․․․ ես սկսեցի գրել։ Դրանից հետո, արդեն 69 տարի, ես ամեն օր գրում եմ»։ Այդ փոքր հասակում Բրեդբերին սկսեց զբաղվել մոգությամբ, որը իր կյանքի առաջին մեծ սերն էր։ Եթե նա գրելը չբացահայտեր, ապա կդառնար այսպես ասած մագ կամ կախարդ:

Մեկ անգամ Բրեդբերիին նկարագրել են որպես «Միջին Արևմուտքի սյուրռեալիստ» և հաճախ անվանում են գիտաֆանտաստիկա գրող: Բրեդբերին դեմ էր այդ պիտակավորմանը, սակայն․

«Նախ և առաջ, ես չեմ գրում գիտաֆանտաստիկա։ Ես գրել եմ միայն մեկ գիտաֆանտաստիկ գիրք և դա «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» պատմվածքն է, որը հիմնված է իրականության վրա։ Գիտաֆանտաստիկան ՝ իրականության պատկերումն է։

Բրեդբերին հիշում էր, որ մի երեկո գրել էր կարճ պամտմություն իր և մահի առաջին հանդիպման մասին։ Երբ Ռեյը երեխա էր, նա ծովում հանդիպել էր մի աղջկա, ով մտել էր ջուրը և չէր վերադարձել։ Տարիներ անց․ երբ նա գրեց այս մասին, նա չէր կարողանում զսպել արցունքները։ Հետո, երբ նրան հարցրեցին իր ստեղծագործության լիրիկական ուժի մասին, նա պատասխանեց․ «Ամեն օր այդքան պոեզիա կարդալուց։ Իմ սիրելի գրողներից են այն մարդիկ, ովքեր ամեն ինչ ճիշտ են ասել։ Եթե դու մտադիր ես լացել, ապա դու չես ապրի լիարժեք կյանքով»: Իր կրթության վերաբերյալ նա ասել է․ «Երբ ես 19 տարեկան էի, ես չէի կարող ընդունվել քոլեջ, որովհետև աղքատ ընտանիքից էի։ Մենք փող չունեինք, ուստի ես գնում էի գրադարաններ։ Շաբաթվա մեջ 3 օր ես կարդում էի գրքեր։ Այսպես 27-ում ես համալսարանի փոխարեն ավարտեցի գրադարանը»։ Նա ամսագրերից մեկում ասել է․ «Դու չես կարող գրել սովորել համալսարանում։ Դա շատ վատ վայր է գրողների համար, քանի որ ուսուցիչները կարծում են, որ ավելի շատ բան գիտեն, քան դու, իսկ դա այդպես չէ»։

Բրեդբերին իր ոգեշնչումը նկարագրում է այսպես․ «Իմ պատմվածքները գալիս և կծում են ոտքս։ Ես դրանց պատասխանում եմ գրի առնելով։ Երբ ես վերջացնում ոմ, մտքերը թողնում և փախչում են»:


Մտքի բուրմունքը։ Ռոբերտ Շեքլի
Պատմվածքը պատմում է մի տիեզերագնաց փոստատարի մասին, ում անունը Քլիվի է, ով փոստը հասցնելուց տիեզերանավի հետ լուրջ խնդիրներ է ունենում և փոստապետի հետ խոսելուց հետո որոշվում է, որպեսզի նա իջնի մոտակա մթնոլորտային մոլորակը, և սպասի մինջև նրա հետևից օգնություն գա: Նա իջեցրեց նավը, բայց հենց քիչ էր մնում, որպեսզի վայրեջք կատարի, նավը լիովին անջատվեց և ընկավ գետնին: Քլիվին ուշագնաց չեղավ, և կապտուկներ ստանալով արագ դուրս եկավ նավից և միգանի ոտնաչափ հեռու գնաց և այդ պահին նավը պայթեց և Քվիլիի ուշքը գնաց: Նա տեսավ ինչ-որ երազանման մի բան, որտեղ նա իբրև դուրս է եկել իր մարմնից և հանգիստ սավառնում է օդում, նա տեսավ կանաչ գույնի մի սկյուռանման կենդանի, որը չուներ աչքեր և ականջներ միգիչ հեռու տեսավ գայլի նման մի կենդանու, որը նույնպես կանաչեր և չուներ ականջներ և աչքեր: Սկյուռը և գայլը այդքանել հեռու չէին իրարից և գայլը սկսեց միանգամից մոտենալ սկյուռին, հենց քիչ էր մնացել, որ նա հասներ սկյուռին նա գլուխը թափ տվեց և թվաց, թե կորցրել է սկյուռի հոտը և միանգամից նա գլուխը բարձրեցրեց և սկսեց ուրիշ կողմ գնալ, հետո նորից շրջվեց և միանգամից հասկանալով սկյուռի տեղը արագ վազեց ու կերավ նրան և նա հենց մտածեց, թե գայլը ինչպիսի ատամներ ունի սուր նա շրջվեց և սկսեց մոտենալ Քվիլիին: Երբ գայլը արդեն նրա դեմքի մոտ էր նրա ուշքը գնաց ևերբ նա արդնացավ նա տեսավ, որ արդեն երեկոյ էր և արևը մայր էր մտնում: Նա տեսավ սկյուռի գլուխը և պոչը և հասկացավ, որ այդ մանենը երազ չէր ևգայլը իրականում կար: Նա ցանկացավ հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ կատարվում և ինչպես ողղջ մնա այստեղ մինջև նրա հետևից կգա փրկող նավը: Նա հետո տեսավ մի հովազ, ու միանգամից որոշեց թաքնվել և տեսավ, որ նա չի մոտենում, բայց հենց իր մտքում անցավ հովազ բառը նա սկսեց վազելով մոտենալ նրան և նա հասկացավ, թե իրականում ինչն է պատճառը, որ գայլը արագ չկարողացավ գնի սկյուռի տեղը: Դա «Տելեպատիան է»: Այդպես նա չկարողացավ գտնի սկյուռին, որովհետև սկյոռի մտքում վախի պատճառով մտքերը մի պահ այսպես ասած անջատվել էին: Քվիլին արագ հասկանալով դա, արագ փորձեց մտքերը փոխել և դա ստիպեց հովազին շփոթվել: Քվիլին մտածել է իբրև նա էգ հովազ է, և այդպես հովազը չհարձակվեց նրա վրա: Եվ նա պարկեց և որոշեց քնի չփորձելով չմտածել իրեն վնաս տվող, որեվիցե բանի մասին: Առավոտ նա արթնացավ և հայտնաբերեց, որ նա դեռ ողջ է և հովազը չկար: Նա որոշեց գնալ իր ընկած նավի մոտ և վերցրեց մի մետաղի ձող: Նրա մտածում էր, որ ամեն մի կենդանի էակ ունի իր յուրահատուկ մտքի բուրմունքը, որը որը ստիպում է նրանց տարբերել իրարից: Ինչ-որ ժամանակ հետո մի չորս գայլ երևացին: Ու արդեն սկսեցին հարձակվել նրա վրա, բայց իր մոտի ձողի շնորհիվ նա պաշտպանվում էր և գայլերը սկսեց ավելի զգույշ լինեն: Հետո նա մտածեց, իբրև նա հովազ է և գայլերը սկսեցին զգույշ լինեն իրենից: Բայց հետո նրանք շրջանցելով նրան ցանկացան հասնել Քվիլիի վրա, բայց չստացվեց: Նա շրջվեց և սկսեց վազել, հետո նրա մտքով անցավ, որպեսզի պատկերացնի տիեզերքը և, թե նա ինչպես է թռչում և դա ստիպեց գայլերին շփոթվել և նա հեռացավ այդտեղից: Հաջորդ օրը նա արթնացավ ջարդտված ու շատ հոգնած և մտածում էր, թե այս անգամ ինչպես պաշտպանվել: Նա ձևացրել է իբրև նա դիակ է, ինչ-որ ժամանակ հետո, թե նա իբրև ծառ է և այդպես տարբեր ձևերով: Եվ մի պահ նրա վրա հասնում էին կենդանիները և նա բարձացնելով իր ձողը նրա մտքով անցավ իբրև դա հրացան է կամ ջահ կամ մի ուիշ բան: Եվ նրա մտքին եկավ, որ կրակը կարող է նրանց հաղթել և պատկերացրեց մի մեծ կրակ, որը խոտը վառելով ուժեղանում էր գնալով և այդպես բոլոր կենդանիները փախան: Միգանի քայլ արեց և ոտքը միամիտ դրեց մի փոքր առվակի մեջ և այդպես միգանի կաթիլ ջուրը շատանալով սկսեց հանգցնել նրան և այդպես նա հանգեց և նրա ուշքը գնաց: Եվ նա արթնացավ և տեսավ, որ նավի մեջ է, նրան փրկել էին: Նրան բացատրեցին, որ հրդեհը տեսել էին և այդպես շարունակ: Նա հասկացավ, որ ինչ նա տեսնում էր դա իրականում չէր եղել դա բոլորի մտքի մեջ էր եղել և նա հասկացավ այն, որ նա արդեն ուժեղ տելեպատե:

Պատմվածքի մասին կարծիքս և նրա հիմնական իմաստը
Այս պատմվածքը առաջին է, որ ես կարդացել եմ գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններից և կարող եմ ասել այն, որ այս ժանրի մասին իմ պատկերացումները փոխվեցին: Ես կարծում էի, որ այս ժանրը հիմնականում ցույց է տալիս գիտնականների ապագայի համար որոշված ինչ-որ տեխնոլոգիանների մասին է, բայց իմ կարծիքը փոխվեց նրանով, որ այս պատվածքի մեջ շեշտում է այն փաստը, որ քո մտքերը կարող են քեզ պաշտպանել, որպես զենք օգտագործվեն կամ կարող են նաև վնաս հասցնեն: Եվ պատմվածքը ինձ դուր եկավ այդ բանով, որ ցույց է տալիս մեր մտքերի հնարավորությունների մասին: Օրինակ բերելով կարող եմ ասել այն, որ մեր աշխարհում լինում է այնպես, որ եթե մարդը իր մտքերը կարողանա հավաքել, կենտրոնանալ և ձգտել իր ուզածին մտովի նա կարող է այդ ամենը իրականացնել իր կյանքում: Իմ ամենասիրելի հատվածը այս պատմվածքի այն է, երբ գլխավոր հերոսը մտածում է հետևյալ խոսքը, երբ կենդանիները իրար չեն կարողանում գտնել, «կույրը փնտրում է կույրին»: Եվ իրոք այս խոսքերը իմ կարծիքով շատ խորը իմաստ ունեն: Ես այսպես եմ հասկացել այս խոսքերը, որ ամեն մեկը իր մտածելակերպը ունի կամ իր ապրելակերպը և լինում են դեպքեր, երբ մենք տարբերվում ենք: Եվ շարժվում են ենք այնպես ոնց համարում ենք ճիշտ, բայց հարցը այն արդյոք մեր որոշումը ճիշտ է:

Ռոբերտ Շեքլի ,,Այն, ինչ չարժե ոչինչ,,։
Պատմվածքը սկսում է նրանից, որ ցույց են տալիս գլխավոր հերոսի ավիրված տունը, որտեղ նա պարկած նայում էր անձրևաջուր կատթացող տանիքին և նրա աչքին ընկավ ինչ-որ երկաթյա առարկա վեր կենալով տեսավ մի կարմիր գույնի մեքենա: Մեքենան կարծես թե օդից հայտնվեց և Ջոն Քոլինզը (պատմվածքի հերոսը) սկսեց զննել մեքենան: Նա տեսավ, որ մեքենայի անկյունում մի կոճակ կար ու կողքը գրած էր «Ա կարգի ուտիլիզատոր[1], համարանիշ՝ ԱԱ—1256432»։ Իսկ գրվածքի տակ գրված էր «Ուշադրություն։ Այս մեքենան պետք է օգտագործեն միայն Ա կարգի իրավունք ունեցողները» ։ Մեքենան հայտնվելու պահից կամաց դզում էր: Եվ Ջոնը որոշեց սեխմի կոճակը և տեսնի, թե ինչ կպատահի: Սեխմելուց հետո ոչինչ չեղավ, և Ջոնը քանի որ աղքատ էր, որոշեց այն գրավ դնել: Հենց ուզեցավ բարձրացնել չկարողացավ և սկսեց մտածել, որ եթե սա մեկը բերել է ուրեմն գոնե երկու հոգու ուղարկեին, որ մեքենան տանեին: Եվ նա որոշեց կոճակը սեղմել և այդ պահին հայտնվեցին երկու հաղթամարմին տղամարդիկ և սկսեցին իրար հետ խոսալ, և վարկյաններ հետո շրջվեցին Ջոնին և ասացին. թե ուր տանեն մեքենան: Ջոնը շատ էր զարմացել և նրանց հարցրեց, թե նրանք ովեն նրանք ասացին, որ տանողներ են և Ջոնը նրանց իրենց ընկերությունից կանչել է: Եվ Ջոնը մի անգամից ասաց, որ հեռանան և նրանք անհետացան: Եվ Ջոնը այդ պահին այն մտքին եկավ, որ այս մեքենան ցանկություններ է կատարում: Եվ սա իրոք  Ջոնի համար մի հրաշք էր, որը նա մի անգամից ընդունեց, որովհետև նա իր ամբողջ կյանքում աղոթել էր, ցանկացել էր, որ իր կյանքում հրաշքներ լինեն, որ նա արթնանա և ինչ ցանկանում է կարողանա իրագործել: Եվ նա մի անգամից ցանկացավ հազար դոլար և, այդ գումարը հայտնվեց և շաղ ընկավ սենյակով մեկ: Եվ Ջոնը նստեց մահճակալին և սկսեց ծրագրեր կազմել ինչ է անելու այս մեքենայով: Եվ այդ պահին պատը ճեղքվելով երևաց մի ինչ-որ մեկը ով տանջվում էր, որպեսզի ներս գա: Եվ Ջոնը մտածեց, որ սովորաբար այսպիսի առարկանները պետք է, որ տեր ունենան: Եվ նա գոռաց, որպեսզի մեքենան նրան պաշտպանի և նա սեղմեց կոճակը և հայտնվեց մի ցածրահասակ, նիհար և շատ հոգնած մարդ ում հագին գիշերանոց էր: Նա ներկայացավ, նրա անունը  Սանիսա Լիք է, նա «ժամանակային պատնեշի պաշտպանության» ծառայությունից էր և Ջոնի ցանկությամբ իր գրպանից հանեց ինչ-որ մի մետաղ ու պահեց այդ ճեղքի միջի մարդու վրա և նա անհետացավ և նրա հետևից պատի ճեղքը փակվեց: Ջոնին թված, թե Լիքը այդ մարդուն սպանեց, բայց Լիքը նրան բացատրեց, որ նա իրեն ուղարկել է իր ժամանակա հատվածը և հնարավոր է, որ այդ մարդը մեկ այլ; ճանապարհով կարողանա գալ: Եվ Լիքը հարցրեց Ջոնին, արդյոք նա Ա կարգի իրավունք ունեցող է: Եվ Ջոնը արագ նրան պատասխանեց, որ այո, թե չէ ինչ գործ ունի մեքենայի հետ: Եվ Լիքը հասկացավ, որ ամեն ինչ լավ է և անհետացավ: Ջոնը մտածում է, թե ինչ բախտավոր են այս մեքենայի տերերը նրանք ինչ ցանկանում են մեկ կոճակ սեխմելով իրականանում է: Եվ Ջոնը որոշում կայացրեց հեռանալ իր տնից քանի նրան անցքի միջի մարդը նորից չի գտել: Նա «Փոուհա Միննայլի» տանողների օգնությամբ մեքենան տարավ դեպի հյուսիս, այնտեղ նա գնաց Ադիրոնդաք լեռնաշղթայի մոռացված սարերից մեկը։ Եվ շատ արագ տարածքի սեփականատիրության թղթերը ստանալով Ջոնը մեքենան տարավ ճանապարհից հեռու որպեսզի նրան մարդ չտեսնի: Այդտեղ շատ գեղեցիկ բնություներ, իր ծաղիկներով և ծառերով հանդերձ: Ջոնը շատ էր սիրում բնությունը դրա համար այս վայրն է ընտրել: Ջոնը հրամանեց տանողներին մեքենան դնեն գետնին և քրթնած և շատ հոգնած տանողները անհետացան: Ջոնը ասաց, որ տուն է ուզում, և հայտնվեց մի մոխրագույն կոստյումով եւ պենսնեով մի մարդ։ Նա սկսեց ուսումնասիրել տարածքը և առաջարչկեց տարբերակներ, թե ինչ տուն է կարելլի կառուցել այստեղ, բայց մեծ մասով Ջոնը ոչինչ չհասկացավ և ցանկացավ, որպեսզի այդ մարդը իրեն հարմար մի տուն կառուցի, և նա որոշեց կառուցել մի փոքրիկ դղյակ: Նա ասաց, որ սովորապես մարդիկ դրանից են սկսում, իսկ հետո գնում են այլ տաք երկրներ և պալատ են կառուցում: Եվ Ջոնը համաձայնվեց փոքրիկ դղյակին, և մինչդեռ Ջոնը օրվա մնացած մասը անցկացրեց բազմոցին նստած և սառույցով վիսկի խմելով, «Մաքսիմա Օլֆ» շինարարական ընկերության աշխատակիցները նյութավորեցին սարքավորումները եւ սկսեցին կառուցել տունը։ Շուտով այդ անմարդաբնակ վայրում հայտնվեց քսան սենյականոց մի դղյակ: Եվ ավարտից հետո Ջոնը ուղակի վայլում էր: Սիգար էր ծղում, տարբեր խմիչքներ խմում, իր խոհարարների ծնորհիվ տարբեր ուտեստներ փորձում: Նրա համար արդեն է մեկ էր դառել այդ կախարդական տարբեր ուժերի վրա, նա լիովին խաչ էր քաշել այդբանի վրա, թե այդ մեքենան ինչպես է կատարում նրա բոլոր ցանկությունները. նա ուղակի վայլում էր իր նոր կյանքը: Բայց Ջոնը մտածում էր, որ այս մեքենան ապագայից է, և այն ընկել է անցյալ: Նրա համար ապագան մի երանելի տեղ դառավ, այնտեղ ով ինչպես ցանկանում է, այդպես էլ ապրում է: Եվ Ջոնը չէր ուզում զրկվել մեքենայից, չէր ուզում, որ «Ա»-երը վերցնեն նրա մոտից մեքենան: Եվ հանկարծ Ջոնը տեսավ, որ մեքենան դողում է և գոլոշի է արձակում, և չգիտես ինչու նրա չափսը փոքրացել է և գնալով փոքրանում է: Լիքը զգուշացրել էր, որ հնարավոր է այն ճեղքի միջի մարչդը միկրոտեղափոխման շնորհիվ գա: Նա շուտ կանչեց Լիքին, բայց հենց սեղմեց կոճակը հասկացավ, որ մեքենան շատ էր տաքացել: Լիքը հայտնվեց և Ջոնը ասաց, որպեսզի նա մի բան անի, բայց նա պատասխանեց, որ դա իր գործը չէ այդ բանով պետք է զբաղվի «Միկրոկարգավորման ընկերությունը», և Լիքը անհետացավ: Ջոնը արագ սեղմեց կոճակին և կանչեց այդ ընկերությունից մեկին, այդ պահին մեքենան ծատ էր փոքրացել և համարյա եռում էր: Եվ հայտնվեց եղջերաշրջանակ ակնոցով մի աղջիկ, ձեռքին նոթատետր ու մատիտ։ Ջոնը ասաց, որպեսզի նա իրեն օգնի, այդ աղջիկը տարբեր մարդկանց անուններ ասաց և ավելացրեց, որ նրանք զբաղված են և չեն կարող նրան օգնություն գալ ու հիմա կա մեկ տարբերակ կանչել «Տեղափոխակետային գործակալությանը» : Եվ Ջոնը արագ սեխմեծ կոչակը, բայց ոչինչ չեղավ, քանի որ մեքենան սկսել էր տաքանալ, նա բարձով էր սեղմում կոճակը: Եվ նա մի պահ մտածեց որ թողնի, որպեսզի մեքենան կորի, երևի ժամանակը եկել էր, մեկ է նա կարող է այս իր ունեցվածքը ծախել և շարունակել լավ ապրել, բայց արագ մտափոխվեց, քանի որ նա դեռ այդքանել կարևոր բան չէր ուզել մեքենայից: Եվ նա կարմրած մատով սեղմեց կոճակին: Հայտնվեց կեղտոտ շորերով մի ծերուկ, նրա ձեռքին մանուշակագույն ձու հիշեցնող մի բան էր, նա դա գցեց հատակին և այն պայթեց: Մանուշակագույն մի ծուխ արձակվեց և իր մեջ քաշեց մեքենայի վրայի ծուխը, և այդպես մեքենան վերադարձավ նրա սկզբնական տեսքին և կարծես թե անվնաս էր:  Ծերուկը գլխով արեց և ասաց որ նրանք այդքանել շքեղ չեն, բայց հուսալի են և կրկին գլխով արեց ու անհետացավ։ Ջոնը նստեց և այրված մատով սեխմեց մեքենմայի կոճակին և ցանկացավ, որպեսզի նա իրեն բուժի, և նրա վերքերը բոլորովին բուժվեցին կարծես թե բանել չէր եղել: Եվ Ջոնը մեկ շաբաթից հասկանում է, որ սխալ որոշում էր այդ անտառների մեջ դղյակ կառուցելը, քանի որ հետաքրքրասերներին և որսորդներին, որոնք չգիտես ինչու ցանկանում էին ճամբար խփել նրա պարտեզներում և ցանկանում էին իմանալ, թե այս դղյակը այստեղ ոնց է հայտնվել: Եվ այդ պատճառով Ջոնը պահահապանների շնորհիվ քշում էին նրանց: Սակայն, ամենակարեւորը, Ջոնը հայտնաբերեց, որ ինքը բնության այնքան էլ սիրահար չէ և ցանկանում էր տեղափոխվել: Նա հասկացավ, որ ավելի լավ է ապրել քաղաքում և տեղափոխվեց Կենտրոնական Ամերիկայի մի փոքրիկ հանրապետություն։ Այնտեղ, քանի որ կլիման ավելի տաք էր, իսկ եկամտահարկ չկար, նա մի մեծ, շքեղ պալատ կառուցեց։ Այդ պալատում կար համարյա ամեն ինչ, կար այն ինչը ունեին տարբեր մեծահարուստներ: Եվ մի օր Ջոնը արթնացավ և մոտիկանալով ուտիլիզատորին որոշում էր, թե ինչ կարելի է ցանկանալ և երբ որոշեց, մատը մոտիկացրեց ուտիլիզատորին, բայց այդ պահին ուտիլիզատորը ետ ցատկեց: Եվ Ջոնը միգիչ խառնվեց և մոտիկացավ, որպեսզի նորից փորձի, բայց մեքենան ճարպկորեն անցավ նրա կողքով և դուրս եկավ սենյակից և Ջոնը վազեց նրա հետևից, նա մտածեց, որ սա նախկին տիրոջ արարքներն են և նա կարողացել է մեքենայի շարժունակություն փոխանցել: Ջոնը ամբողջ դղյակով մեկ վազում էր մեքենայի հետևից, այդ պահին աշխատողներից մեկը ապշած նայում էր այդ տեսարանին և Ջոնը ասաց նրան օգնի նա փակեց մեքենայի դիմացը, բայց նա իրենից խույս տվեց և գնաց դեպի դուրս տանող դռանը և այդ պահին Ջոնը մի կոճակի սեղմեց և դուռը փակվեց, բայց մեքենան ավելի արագացավ և դուռը ջարթելով դուրս եկավ և ընկավ գետնին ու արագ գնալով փորձում էր մոտենալ գլխավոր ճանապարհին, բայց մի պահ նա օդ թռչեց ու ընկավ գետնին: Ջոնը նորից չկարողացավ դիպչել կոճակին, որպեսզի կանգնեցնի նրան, և մեքենան խույս տալով գնաց մի քանի քայլ և նորից օդ թռչեց և մնաց օդում և պտտվելով ընկավ գետնին և Ջոնը ցատկեց սեղմեց կոճակին մի բան ասաց և մեքենան մնաց անշարժ: Եվ Ջոնը հասկացավ, որ ճիշտ կլինի հիմա նա ուզի այն ինչ կարող է քանի մեքենան ընդանրապես չի կորել և նա արագորեն իրար հետևից ուզեց հինգ միլիոն դոլլար, երեք գործով նավթահոր, կինոստուդիա, կատարյալ առողջություն, եւս քսանհինգ պարուհի, անմահություն, սպորտային ավտոմեքենա եւ ցեղական կովերի նախիր և այդ պահին շրջվելով հասկացավ, որ մեքենան կորել է և այդ պահին նա էլ կորավ: Երբ աչքերը բացեց, տեսավ, որ կանգնած է գրասեղանի առաջ։ Դիմացը նստած էր այն մարդը ովց ուզում էր պատի անցքի միջով մտնել սենյակ, բայց նա զայրացած չէր այլ հանգիստ հայացքով նայում էր նրան: Ջոնը հասկացավ, որ ամեն ինչ ավարտվեց, բայց նա այնքան լավ ժամանակ էր անցկացրել: Ջոնը այդ մարդուն ասաց, որ նա ստացել է իր մեքենան էլ ինչ է ուզում: Այդ մարդը զարմացած պատասխանեց նրան, որ դա իրենը չէ, նա ներկայացով, նրա անունը Ֆլայն էր և նա քաղաքացիների պաշտպանության միության գործակալ էր՝ անշահախնդիր մի կազմակերպության, որի նպատակը Ջոնի պես մարդկանց սխալ դատողություններից ու արարքներից ետ պահի: Ջոնը զարմացած նայում էր նրան, և Ֆլայնը նրան բացատրեց, որ այդ Ա կարգի իրավունք ունեցողները սոցիալական խումբ չեն, ինչպես իրեն թվում էր։ Ա կարգը պարզապես ապառիկ գնումների մի կարգ է։ Նրանց մոտ զապատենտրոնացման դար է։ Նրանց հինմարկները, արդյունաբերական և կենցաղային սպասարկման ծառայությունները տարածված են տիեզերքով ու ժամանակով մեկ։ «Ուտիլիզացիոն գործակալությունը» այդ բոլորը կապող մի օղակ է, որն ապահովում է իրերի և ծառայությունների տեղից տեղ փոխադրումը։ Ֆլայն ասաց նրան, որ այս ամենը ինչ ինքը ցանկացել էր, պետք է դրա համար վճարի: Եվ Ֆլայնը իր ձեռքում թղթեր ուներ և այդ թղթերը տվեց Ջոնին և ասաց, որպեսզի կարդա ու տեսնի, կա այնպիսի բան, որ նա բաց է թողել: Նա Ջոնին տվեց հաշիվը իր գնումների և այնտեղ երևում էր, որ Ջոնը շատ մեծ թվերով ցանկություններ է կատարել մեքենայի շնորհիվ: Նա արագ աչքի անցկացրեց ցուցակը։ Ամբողջն իրար հետ կազմում էր տասնութ բիլիոն վարկից մի քիչ ավել։ Ջոնը բացատրեց, որ նրա սենյակում միամիտ էր հայտնվել մեքենան և Ֆլայնը նրան ասաց, որ նա կարող է այդ փաստի վրա փորձել նրան օգնել և այդ պահին Քոլինզը զգաց, որ հատակը ոտքերի տակ օրորվում է։ Ֆլայնի դեքմը սկսեց հալվել։ Քոլինզը փակեց աչքերը։ Երբ նորից բացեց, կանգնած էր մի ամայի հարթավայրում, որ շրջապատված էր սրածայր լեռներով։ Ցուրտ քամին ձաղկում էր նրա երեսը, երկինքը պողպատի գույն ուներ։ Կողքը մի քրջոտ հագնված մարդ էր կանգնած։ Այդ մարդը մի քլունգ տվեց նրան և ասաց, որ նրանք ու միգանի հոգի հանքում մարմար են հանելու: Նա ասաց, որ էլի իր նման ապուշներ կան ովքեր պալատներ են ուզեցել և այդպես շարունակ և հայտնվել են այդպես այստեղ: Այդ մարդու անունը Ջանգ է, և նա ասաց, որ նա որոշ ժամանակ նրա հետ է անցկացնելու այստեղ: Քոլինզը հարցրեց, թե ինչքան վախտ է նա այստեղ լինելու և Ջանգը ասաց, որ աշխատանքի դիմաց ամսեկան հիսուն վարկ պարտքից հանում են։ Քոլինզը չէր հասկանում ինչու են նրա հետ այսպես վարվում չէ որ նրա մոտ միամիտ է հայտնվել այդ մեքենան, բայց Ջանգը նրան բացատրեց, որ ոչ մի սխալմունք չկա, նրանք աշխատուժի սուր կարիք ունեն։ Ստիպված որտեղից ասես մարդկանց են բերում։ Առաջին հազար տարուց հետո նա կսովորի այս ամենին։ Քոլինզն արդեն Ջանգի ետևից գնում էր հանք։ Նա կանգ առավ և ասաց,ո ր նա այդքան չի կարող ապրել: Ջանգը ասաց, որ կարող է, քանի որ նա անմահություն էր խնդրել Քոլինզը մեքենայի կորելուց առաջ: Քոլինզը մի բան հիշեց։ Տարօրինակ է, բայց նա չէր հիշում, որ Ֆլայնի տված հաշվի մեջ անմահության մասին գրված լիներ։ Քոլիզնը հարցրեց ինչքան է նրա վցրա նստելու անմահությունը և Ջանգը նայեց նրան և ծիծաղեց: Մոտենալով հանքին նա ասաց, որ դա միակ բանն է, որ արժեք չունի:



Оставьте комментарий