Հայոց լեզու 10

Հետադաս որոշչի կետադրություն

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած, այգին՝ ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորած։

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը՝ զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ՝ բազմաթև արծվի զինանշանով։

Դեմ դիմաց կանգնած էր ծանոթ մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ։

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ, դա դեպի ամբարները հոսող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի։

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված։

Աղոթասրահ մտան երկու քահանա մեկը՝ տեր Սարգիսը միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան, մյուսը՝ տեր Հովսեփը բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի։

Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր ի երիտասարդ՝ ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով։

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով, պաղ շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով, և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այն շքեզ դրախտում։

Շուտով Սամսոնը դառնում է ՝ խրոխտ, հաղթանդամ, պատանի, առասպելական ուժով, հուժկու բազուկներով, խարտյաշ գանգուր մազերով, և ահարկու սարսափ է տարածում թշնամիների վրա։ Նա սիրահարվում է մի կնոջ՝ Դալիլա անունով։

Մարգագետինը՝ ալճնված, հիասքանչ ծաղիկներով ու թավիս կանաչով, ընդհամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ։

Գողիաթը հագել էր ամուր զրահ՝ հյուսված մետաղալարից գլխին ուներ սաղավարտ արծաթյա ատամներով ոտքերին՝ պողպատյա սռնապաններ ձեռքին վահան և սուր։

Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քաղաքացիական հագուստով կարճլիկ մազերով փարթամ մորուքով նիհար ու արագաշարժ։

Այդ աղջիկը ամայի դաշտում բուսած մի հատիկ մանուշակ է՝ հրապուրիչ ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։

Միքայելի աչքերի առջև պատկերանում էին բանվորների վտիտ դեմքերը՝ մրոտ ու նավթոտ մթին ու մռայլ, ինչպես նավթահորերի խորքը։

Միջերկրական ծովի ափին փռված է Ալեքսանդրիան՝ ուղղաձիգ փողոցներով մարմարիոն պալատներով փարթամ պուրակներով և մանավանդ՝ աշխարհահրչակ գրադարանով, որ դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների։

Оставьте комментарий