Պատմություն 9

Խորհրդային Հայաստանը 1923-41թթ․

1․ Համառոտ նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ։
ՀՅ դաշնակցության վերացումի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությունը կոմունիստական կուսակցությունը ինքնուրույն քաղաքականություն չէր կարող ստեղծել և կախված էր Մոսկվայից։ 1920-1930-ական թվականներին կենտկոմի առաջին քարտուղարը եղել է Աշոտ Հովհաննիսյանը, իսկ հետո Աղասի Խանջյանը։ Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը պահելու համար սկսեց բռնություն կիրառել։ 1920թ․ վերջին և 1921թ․ սկզբին Հայաստանից աքսորվեցին 1400 սպաներ։ 1930թ. բռնությունները ավելի ուժեղացան, քանի որ տնտեսական և քաղաքական իրադրությունը սրվեց։ 1930թ․ առաջին կեսին ունեզրկվել էր 1100 գյուղացիական տնտեսություն։ 1936թ․ Ստալինի հրամանով սպանվեց Աղասի Խանջյանը։ Այդ ժամանակ շինծու գործով ձերբակալվեց Ներսես Ստեփանյանը։ 1937թ․ օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկից Հայաստանի նախկին կառավարության նախարար Սահակ Տեր-Գաբրիելյանը իրեն ցած գցեց։ 1937թ․ Հայաստանում ձերբակալվեցին 5000 մարդ։ Նրանցից 67 տոկոսին գնդակահարեցին։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնաճնշման ենթարկվեց 42 հազար մարդ։ Այդ ամենը վերջացավ Ստալինի մահից հետո։
Արցախյան ազատագրական պատերազմից հետո աշխուժացավ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական նոր հարաբերությունների, ժողովրդավարացման գործընթացների վրա։ 1991-1994թթ. պատերազմի տարիներին հանրապետությունում գործող բոլոր կուսակցությունները միակամ էին և աչքի էին ընկնում համագործակցվածությամբ և հաղթանակի հասնելու վճռականությամբ։ Արցախում ևս խորհրդային միակուսակցական համակարգից անցում կատարվեց բազմակուսակցական համակարգին։
1991-ին Հայրենիքում վերստին ազատ գործելու իրավունք են ստացել 1920-ից հետո տարագրված Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), Ռամկավար-ազատական և Հնչակյան ավանդական կուսակցությունները: Նախկին կոմունիստների մի մասն ստեղծել է Դեմոկրատական կուսակցությունը, մյուսը՝ մի փոքր ավելի ուշ, նորոգված ծրագրով վերստեղծել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): Միևնույն ժամանակ’ կտրուկ վատթարացել է բնակչության նյութական դրությունը, խորացել գործազրկությունը, և սկսվել է արտագաղթ, որոնք խարխլել են ՀՀՇ-ի վարկը, նրա ղեկավար կորիզը պառակտվել է, շարժման առանձին գործիչներ (Վ. Մանուկյան, Ա. Մանուչարյան, Դ. Վարդանյան) հեռացել են ՀՀՇ-ից և, Ազգային ժողովրդավարական միության շուրջ համախմբվելով, ձևավորել ընդդիմություն: Հիմնադրվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ), Քրիստոնեաժողովրդավար. միությունը (ՔԺՄ), Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Սահմանադրական իրավունք միությունը (ՍԻՄ) ևն: Այնուհետև հիմնվել են «Օրինաց երկիր» (ՕԵԿ), Հայաստանի ժողովրդական (ՀԺԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Ժառանգություն» և այլ կուսակցություններ:

Оставьте комментарий