Без рубрики

Հայոց լեզու

1. Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Բացահայտիչ նախադասություններում կա ՛՛ ՝ ՛՛-ը։
Որոշիչ նախադասությունն է Ա-ն։
Բացահայտիչով նախադասությունն է Բ-ն։

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Որոշիչ նախադասությունն է Ա-ն, իսկ բացահայտիչը՝ Բ-ն։

2. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:

Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի, գեղեցկուհի։

Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Զորքը պաշարում է երկրի մայրաքաղաքը՝ Նինվեն՝, ու սպասում նոր հրամանի։

Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ մարդուց՝ Նազարից: 

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Նազարի հետ կռվողը՝ Սաքոն էլ էր այդ հարսանիքում:

Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի՝ Իտալիայի թշվառ վիճակից:

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկով՝ Կարոյով հպարտանում:

3. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Միքայելը՝ իմ հարևանը, երեկ մեր տանն էր։
Տանտիրուհուց` ումից, հեռագիր էր ստացել:
Տանտիրուհուց՝ իմ քույրը, հեռագիր էր ստացել։
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի՝ աչքին երևալուն։
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Մայրը որդուց՝ եղբորից, արդեն երկար ժամանակ լուր չուներ։
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Դավթին։
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

Оставьте комментарий