Без рубрики

Մարդու պահանջմունքները

Մարդու պահանջմունքներ, այս բառակապակցությունը ցույց է տալիս մարդու կամքը և ցանկությունները: Մարդը դա այն էակն է, որը ունի կամք, ապրելակերպ, անցյալ, ներկա, ապագա և այս հատկությունների շնորհիվ մարդը կարողանում է կառուցել իր կյանքը, բայց քո սեփական ապրելակերպը ստեղծելու համար քեզ պետք է պահանջներ այսինքն ինչ-որ մի բան: Պահանջմունքները լինում են երկու տեսակի նյութական և ոչ նյութական: Նյութական են կոչվում այն պահանջները ինչը, որ տեսնում ես, շոշափում ես կարճ ասաց «զգում ես», իսկ ոչ նյութական են համարվում այն բանները, որոնք ոչ տեսնում ես, ոչ կարող ես շոշափել, բայց իմ կարծիքով դա այն բան է, որը կարող ես զգալ, օրինակ.`սերը, մտքերը և այլն: Մարդուն հարկավոր է տուն, աշխատանք, ուտելիք, ջերմություն, որպեսզի կարողանա գոյատեվել այս աշխարհում և հնարավոր է մի բանի հասնել: Իսկ ոչ նյութական պահանջները նրանք են ինչը քո հոգու հետ է կապված, կարող է լինել զգացմունքները, մտածելը, հանգստությունը: Կասեմ նաև հնարավոր է մարդու հոգու մեջ նայել և իմանալ կամ զգալ, թե նա ինչպիսի մարդ է: Նույնը կարող է լինել նյութական ապրանքների մասին, որով դու նույնպես կարող ես հասկանալ մարդու մասին, բայց այս անգամ կհասկանաս նրա ապրելակերպը, բայց չես հասկանա, թե նա ինչպիսի մարդ է և ինչպես է այդ իր կարողությունը օգտագործում: Եվ վերջացնելով կասեմ, որ նյութական կամ ոչ նյութական կարողությանը հասենլու համար մարդուն ժամանակ է պետք և ցանկություն, սիկ երբ դու այդ ամենը ունենաս դու այլևս պահանջների կարիք չես ունենա:

Оставьте комментарий