Без рубрики

Գրականություն տնային

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 
Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809 — ապրիլի 15, 1865), ԱՄՆ–ի 16–րդ նախագահն էր։ Լինքոլնը հեռացավ քաղաքական ասպարեզից և հետագա տարիներին զբաղվում էր իրավաբանական գործունեությամբ։ Այդ տարիներին նա դարձավ նահանգի առաջատար իրավաբաններից մեկը, դարձավ «Իլլինոյիս Սենթրալ» երկաթուղու իրավական խորհրդականը։ Իր իրավաբանական կարիերայի 23 տարիների ընթացքում Լինքոլնը մասնակցել է շուրջ 5100 գործերի (բացառությամբ չգրանցվածների), իր գործընկերների հետ միասին նահանգի Գերագույն դատարանի առաջ հանդես է եկել գրեթե 400 անգամ։ ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանությունը տեղի է ունեցել 1865 թվականի ապրիլի 14-ին, Վաշինգտոնում, «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում): Լինքոլնը մահացու վիրավորվել է հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութի կողմից հրազենից գլխին արձակած կրակոցից:

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: 10 նախադասություն և ավել:
1. Ուսուցիչը պետք է սովորեցնի, թե որն է չարը և որն է բարին:
2. Ուսուցիչը պետք է սովորեցնի մարդուն լինել խիզախ:
3. Ուսուցիչը պետք է սովորեցնի, որպեսզի քո մտքերի վրա չկասկածես:
4. Ուսուցիչը պետք է սովորեցնի, որ դու երբեք չպետք է հանձնվես:
5. Ուսուցիչը պետք է սովորեցնի գրել, կարդալ և այլն:
6. Ուսուցիչը պետք է սովորեցնի քաղաքավարություն:
7. Ուսուցիչը պետք է սովորեցնի, թե ինչից պետք է փախչես, իսկ ինչից ոչ:
8. Ուսուցիչը պետք է սովորեցնի ընկերասիրությունը:
9. Ուսուցիչը պետք է սովորեցնի մարդուն պարտաճանաչ լինել:
10. Ուսուցիչը պետք է սովորեցնի մարդուն լինել կարգապահ:

Оставьте комментарий