Без рубрики

Ղ․ Աղայան «Ծառերի գանգատը», առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
անգութ-անխիղճ
գերան-մեծ ծառաբուն
գոմ-ընտանի անասուններ պահելու վայր
մարագ-հարդանոց
սայլ-կառք
լուծ-բեռ

2. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։
Կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում:

3. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
Փայտը կարող ենք փոխարինել երկաթի հետ:

4. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։
Այո, որովհետև մարդիկ ծառերը կտրատում են:

5. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։
«Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք»
Ես և իմ ընտանիքը ունենք մեր սեփական այգին: Մենք այնտեղ տնկում ենք շատ ծառեր: Մենք մեր ծառերը ամեն օր խնամում ենք, որպեսզի ամռանը մրգերը աճեն և մենք ուտենք: Հնարավոր է, որ մենք նրանց փայտը օգտագործում ենք, որպեսզի կրակ ստանանք, բայց մենք վերցնում ենք նրանց թափած ճյուղերը:

Оставьте комментарий