Без рубрики

իմ ամառային հանգիստը

Это слайд-шоу требует JavaScript.

2017 թվականի իմ ամառային հանգստյան օրերը անցկացրել եմ շատ հետաքրքիր՝ լողացել եմ լողավազանում, հեծանիվ եմ վարել, գիրք եմ կարդացել, անգլերեն լեզվի պարապմունքների եմ հաճախել: Միաժամանակ հանգիստս անցկացրել են Սևանա լճի տարածքում գտնվող հանգստյան տներից մեկում, ինչպես նաև Վարդավառի տոնին եղել եմ Իջևան քաղաքում, որտեղ շատ մեծ շուքով են նշում այդ տոնը: Այնուհետև ընտանիքով մեկնել ենք Գորիս քաղաք, որտեղ այցելել եմ Տաթևի վանք, նստել եմ Տաթևի ճոպանուղին: Եղել եմ նաև Սիսիանում գտնվող Շաքեի ջրվեժում, որից հետո Խնձորեսկ գյուղի ճոճվող կամուրջում: Շատ գեղատեսիլ և պատմական վայրեր եմ այցելել և մեծ տպավորություններով վերադարձել եմ: Ես հետաքրքիր անցկացրեցի իմ հանգստյան օրերը…

Оставьте комментарий